Մթերքներ, որոնք նվազեցնում են արյան մեջ շաքարի պարունակությունը․ ներկայացնում է բժիշկ-սննդաբանը
ՀասարակությունԲժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան ներկայացրել է այն մթերքները, որոնց օգնությամբ կարելի է նվազեցնել արյան մեջ շաքարի պարունակությունը, որոնցում պարունակվում են՝ մանրաթելեր, քրոմ եւ սպիտակուց։ Այսպես, նա խորհուրդ է տվել ուտել մանրաթելերով հարուստ բանջարեղեն։ Այն պարունակվում է նաեւ չմշակված բրնձի եւ հացահատիկեղենի մեջ։ Դրան զուգահեռ, նա խորհուրդ է տվել հրաժարվել արագ պատրաստվող շիլաներից։
«Մանրաթելերը պահում են շաքարը այսպես ասած՝ արգելափակման մեջ, թույլ չեն տալիս, որ այն արագ յուրացվի եւ արյան մեջ այն մտնում է աստիճանաբար։ Այն ըստ էության, չափավորում է եւ դրա արդյունքում օրգանիզմն ավելի էներգիայով դառնում է լեցուն, սակայն առանց գլիկեմիկ պոռթկումներով»,- մանրամասնել է մասնագետը։
Նա նաեւ ասել է, որ գլյուկոզայի ակտիվությունը արգելափակում են նաեւ այն մթերքները, որոնք սպիտակուց են պարունակում։ Բացի այդ, օգտակար են քրոմ պարունակող մթերքները, ինչպիսիք են օրինակ լյարդը, ծովամթերքները եւ բրոկոլին։