Մուշում ձյան շերտը հասել է 4 մետրի , երթևեկությունը պարալիզացվել է. (տեսանյութ)
ՀասարակությունԹուրքիայի որոշ շրջաններում շարունակվում են ձնաբքերը և առատ տեղումները: Դրանց են գումարվել նաև ուժեղ քամին:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում նե, որ Թուրքիայի Մուշ նահանգում ձյան շերտ հասել է 4 մետրի: Գրեթե ամբողջ երթևեկությունը պшրшլիզшցվել է :
Որոշ գյուղերի հետ ընդհանրապես կապը կտրվել է: Այժմ թուրք փրկարարները փորձում են մաքրել ձյունը, որպեսզի վերականգնվի երթևեկությունը: Աշխատանքները հիմնականում չափազանց բարդ են այն գյուղերում, որոնք ծովի մակերևույթից 2500 մետր բարձր են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժեղ ձնաբքեր են նաև Թուրքիայի Էրզրում նահանգում: