Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղած ադրբեջանցի վիդեոբլոգերը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
ՀասարակությունԲաքվի ծանր հանցագործությունների դատարանը այսօր հրապարակել է ադրբեջանցի վիդեոբլոգեր Աթա Աբդուլաեւի դատավճիռը։ Վերջինս մեղադրվում է առանձնակի խոշոր չափերով խարդախություն եւ շորթում կատարելու մեջ։
Նշենք, որ այս վիդեոբլոգերը Միլանի Քառասնից մանկանց հայկական եկեղեցում սադրիչ հարցեր էր տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դատարանի վճռով նա դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման։ Դատավորը նրան վերջին խոսքի իրավունք էր տվել։ Աբդուլաեւը ասել էր, որ համաձայն չէ վճռի հետ եւ խնդրել էր արդարացնել իրեն։