Այս 4 «վատ սովորությունը» ավելացնում են շաքարային դիաբետի առաջացման ռիսկը մարդու մոտ
ՀասարակությունԵրկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացումը կարելի է կանխել, եթե մարդը կարողանա ազատվել հետեւյալ 4 վատ սովորություններից։ Այս մասին Al Arabiya-ում հրապարակված հոդվածում գրում է Ջամալ Նազիյը։ Առաջին հերթին, խոսքը վերաբերում է սնվելու ժամերի չարաշահմանը, քանի որ դա կարող է արյան մեջ գլյուկոզայի պարունակության կտրուկ տատանումներ առաջացնել։ Ապա հեղինակը խորհուրդ է տալիս հրաժարվել շատ շաքար պարունակող ոչ ալկոհոլային խմիչքներից։ Դրանք նա խորհուրդ է տալիս փոխարինել թարմ քամված հյութերով կամ գազավորված ջրով։ Հաճախ սնվելը նույնպես կարող է առաջացնել արյան մեջ գլյուկոզայի պարունակության ավելացում։ Ուտելուց հետո չի կարելի նստել։ Ցանկալի է, որպեսզի ուտելուց հետո մարդը 10 րոպե քայլի։ Ջամալ Նազիյը գրում է, որ շաքարային դիաբետի հայտնաբերումը բավականին բարդ է, սակայն օրինակ գիշերային գլխացավերի առկայությունը կարող է «հուշել», որ մարդու մոտ այն սկսում է առաջանալ։