Լրահոս
Կարևոր


Յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք սկսած 2025թ.-ից կապահովվի առանձին բնակարանով

Հասարակություն

Բնակարանաշինության ներկա տեմպերը հնարավորություն են տալու  2025 թվականի հունվարի 1-ից  Արցախում առանձին բնակարաններով ապահովել բոլոր նորաստեղծ ընտանիքներին, Ազգային ժողովի նիստում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Միջնաժամկետ ծախսային ծրագրով, որի հիմքը դրվել է 2022 թվականի պետբյուջեով, 2025 թվականի հունվարից  Արցախում նոր ամուսնացող զույգերն ապահովվելու են առանձին բնակարաններով։ Առաջին  փուլում նորաստեղծ ընտանիքներին կտրամադրվեն՝ մեկ ու կես կամ երկու սենյականոց, այնուհետև 3 երեխա ունենալու դեպքում՝ 3 սենյականոց բնակարաններ։

Կարևորելով ժողովրդագրության բարելավումը, նախագահ Արայիկ Հարությունյանը հավելել է, որ բացի բնական աճի ապահովմանը միտված ծրագրերից, բնակչության թվի ավելացումը նախատեսվում է նաև  վերաբնակեցման, հայրենադարձության միջոցով։ Այդ նպատակով ներկայիս պետական բյուջեի միջոցները թույլ են տալիս կառուցել լրացուցիչ առնվազն  500 բնակարան։

Երկրի ղեկավարն այդ առումով թիրախային ցուցանիշ է համարել տարեկան 1000 բնակարանի կառուցումը։

Արցախում արդեն իսկ սկսված են մոտ 3000 բնակարանների կառուցման աշխատանքները։ Առաջիկայում կմեկնարկի ևս 1500-2000 բնակարանների կառուցումը, ինչը, երկրի ղեկավարի գնահատմամբ,  թույլ է տալու լուծել բնակապահովման խնդիրը։

Այս փուլում բնակարանները  տրամադրում են առաջին հերթին զոհվածների ընտանիքներին ու տեղահանվածներին։ Առավելագույնը մեկ ու կես տարում ավարտին կհասցվի զինվորականների,  սպայական անձնակազմի բնակարանային ապահովումը:

Նախագահը շեշտել է, որ  Արցախում  ձևավորվող յուրաքանչյուր ընտանիք պիտի ունենա առանձին բնակարան, իսկ ծնվող ամեն մի երեխայի համար պիտի լինի պետական աջակցություն։

- Սա մեր սոցիալական քաղաքականության հիմքն է, որն ապահովելու է ժողովրդագրական աճ,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է վիճակագրությանը,  Արցախը  2022 թվականի նախաշեմին արդեն  19 հազար 500 աշակերտ  ունի, ինչը  վկայում է ավելի քան 115 հազար բնակչության և ընդամենը մոտ 33 հազարի բացակայության մասին, այն պարագայում, երբ տեղահանվածների թիվը    հասնում էր 40 հազարի։

Հանրապետության նախագահը նշել է, որ պետբյուջեով,   Հայաստանի Հանրապետության իշխանությունների  աջակցությամբ , ինչպես նաև  բարեգործական ներդրումներով  իրականացվող   և  նախատեսվող սոցիալ-տնտեսական ծրագրերը միտված են Արցախում բնակվելու համար գրավիչ պայմանների  ստեղծմանը։

Մենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 %, միայն առա՛ջ. Սամվել ԿարապետյանՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհինՀայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ. Գոհար ՄելոյանԵվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց Սամվել Կարապետյանը դուրս է գալիս դատարանիցՍովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար. Սիրիայի նախագահՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսովՀացիկ գյուղում «Ford» է այրվել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԱրցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԻրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանումՈ'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը 8 տարի իշխել են, երկիրը աղքատության մեջ է, թող գնան․ Կարապետյան Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն ՄանվելյանԴավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանՈւղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ մեկն ասի՝ կմտածեմ, գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան Ի՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին Իրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Երթ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին «Ցանկացած ելք մեր վարքագիծը չի փոխի»․ Կարեն ԿարապետյանՄայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում. Տիգրան Աբրահամյան Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից Ադրբեջան Ակադեմիական քաղաքը սննդի խանութում կեղծ պարֆումերիայի դարակ է. Հրայր Կամենդատյան Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել իր՝ որպես պետական պաշտոնյայի, տեղը․ Մենուա ՍողոմոնյանՀիմա միլիարդավոր պարգեւավճարները ամսե ամիս են բաժանելու. Հրայր Կամենդատյան Ինքնիշխան լինելը ենթադրում է ամբիցիաներ ունենալ և փորձել բավարարել դրանք. Էդմոն Մարուքյան Ինչ-որ մի փոսից 80 միլիարդ դրամ են գտել. Հրայր Կամենդատյան Գործ սարքող թագավորի հեքիաթը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան Խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ. Արտակ ԶաքարյանԵրաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է. Առաջարկ Հայաստանին