Արտակարգ դեպք Երևանում
ՀասարակությունԱյսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:15-ի սահմաններում Պարույր Սևակ փողոցի թիվ 2 հասցեի մոտ՝ Զեյթունի «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել Opel Astra մակնիշի ավտոմեքենայում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, վարորդին օգնության են հասել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ և 3-րդ վաշտերի պարեկները, այնուհետև ժամանած հրշեջները պարեկների հետ մարել են կրակը: