Լարված իրավիճակ՝ Փարաքարում. ոստիկանական մեծ ուժեր են բերվել
ՀասարակությունՓարաքարում իրավիճակը լարված է։ Ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել ու շարունակում կուտակվել։ Բանն այն է, որ ժամը 10։00-ին պետք է տեղի ունենա Դավիթ Մինասյանի երդմնակալությունը, ապա ժամը 12:00-ին «Ապրելու երկրից» Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալությունը։
Հիշեցնենք, որ Փարաքարում աբսուրդ մի իրավիճակ է ստեղծվել ՏԻՄ ընտրություններից հետո, ինչի արդյունքում Փարաքարն այս պահին երկու համայնքապետ ունի։ Ավագանի անցած երեք ուժերից եւ ոչ մեկը չէր հավաքել 50+1 ձայն, եւ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն կար։ Առաջատարն «Ապրելու երկիր» կուսակցությունն է՝ 48,94% ձայնով։ Ցուցակի առաջին համարը Վոլոդյա Գրիգորյանն է՝ Մերձավան համայնքի ներկայիս ղեկավար Լեւոն Գրիգորյանի որդին։
Ավելին՝ այստեղ