Իմունոլոգը ներկայացրել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի ամենից հատկանշական ախտանշանը
ՀասարակությունՌուս իմունոլոգ-ալերգոլոգ Վլադիմիր Բոլիբոկը ներկայացրել է, թե որն է կորոնավիրուսի օմիկրոն շտամի ամենից հատկանշական ախտանիշը։ Ըստ նրա, օմիկրոն շտամի համար հատկանշական է գլխացավերի առկայությունը եւ հանկարծակի մարդու մոտ նկատվող թուլությունը, ուժասպառությունը։
Բոլիբոկը նկատել է, որ կորոնավիրուսային հիվանդության բոլոր տարբերակների համար նկարագրված է ավելի քան 70 ախտանիշ։
Ընդ որում, այդ ախտանիշները կրկնվում են տարբեր շտամների մոտ, որոշ դեպքերում դառնում են ավելի արտահայտիչ։
Ի դեպ, եթե կորոնավիրուսի նախնական կամ ուխանյան շտամի համար հոտառության կորուստը «այցեքարտ» էր, ապա օմիկրոնի պարագայում հոտառության կորուստ, ըստ արտասահմանյան բազմաթիվ մասնագետների հավաստիացման, արձանագրվում է հազվադեպ։