Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակված առաջին մարդն է մահացել
ՀասարակությունՄիացյալ Նահանգներում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության «օմիկրոն» շտամով վարակված անձի մահվան առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է ABC-ն, վկայակոչելով Տեխաս նահանգի առողջապահության դեպարտամենտի տրամադրած տեղեկատվությունը։ Ըստ այդմ, Տեխասի Հարիսի շրջանի առողջապահական դեպարտամենտը հայտնել է, որ «օմիկրոն» շտամով վարակված պացիենտը, որը մահացել է, եղել է ավելի քան 50 տարեկան տղամարդ։
Նա պատվաստված չի եղել եւ ունեցել է այլ լուրջ խնդիրներ` կապված առողջության հետ։ Նշենք նաեւ, որ ամերիկյան առողջապահական մարմինների հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն, «օմիկրոն» շտամը հանդիսանում է այդ երկրում տիրապետողը կորոնավիրուսային հիվանդության տարբերակներում։ Հաստատված դեպքերի 73,2 տոկոսը հենց այս շտամով վարակվածներն են։