«Մոսկվա սիթի» բիզնես կենտրոնի վերելակը 27–րդ հարկից պոկվել ու ընկել է
Հասարակություն «Մոսկվա Սիթի» բիզնես կենտրոնի համալիրներից մեկում վերելակը, որի մեջ ուղևոր է եղել, 27–րդ հարկից ընկել է 14–րդ հարկ, որտեղ կտրուկ կանգ է առել։ Ուղևորը թեթև վնասվածքներ է ստացել, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով փրկարար ծառայություններին։
Նախօրեին երեկոյան Պրեսնենսկայա նաբերեժնայա 12 հասցեում գտնվող շենքում տեղի է ունեցել վերելակի մասնակի փլուզում։ Այն պոկվել և 27–րդ հարկից ընկել է 14–րդ հարկ, որտեղ կտրուկ կանգ է առել։ Վերելակում ուղևոր է եղել, նա մեջքի վնասվածք է ստացել» – նշել է գործակալության զրուցակիցը։
Ոստիկանությունը փաստի առթիվ ստուգում է սկսել։