Չավուշօղլուն հայտարարություն է տարածել
ՀասարակությունՄոսկվան եւ Անկարան չեն ընկել այն ծուղակը, որը լարել էին Թուրքիայի մայրաքաղաքում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կազմակերպիչները, երկու երկրների բարեկամությունը խափանել չհաջողվեց, ՌԻԱ «Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ռուս դիվանագետի մահվան հինգերորդ տարելիցի կապակցությամբ։
«Անցել է հինգ տարի դեսպան Անդրեյ Կառլովի նենգ սպանությունից հետո։ Հարձակումը դեսպան Կառլովի դեմ գրոհ էր թուրք-ռուսական հարաբերությունների վրա։ Սակայն Թուրքիան եւ Ռուսաստանը չընկան այդ ծուղակը։ Ուստի նրանք, ովքեր ցանկանում էին վնասել թուրք-ռուսական բարեկամությանը, հիասթափվեցին»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Կառլովի դեմ հարձակումը ահաբեկչական գործողություն էր։
Ավելին՝ այստեղ