Վերին Շորժայում փոխհրաձգություն է տեղի ունեցել. «Ազատագրում»
Հասարակություն«Ազատագրում»-ը լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Երեկ Վերին Շորժայում փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։
Նոյեմբերի 14-ից Վերին Շորժայի հատվածում գտնվում է թշնամու խոցված տեխնիկան, իսկ Ջերմուկում կա հայկական բանակի տեխնիկայից։Այսօր պայմանավորվածություն էր ձեռք բերվել տեխնիկայի փոխանակման վերաբերյալ։ Ադրբեջանի ԶՈՒ-ն ավելի վաղ իր խոցված տեխնիկան տարհանելու համար նոր տեխնիկա է մոտեցրել, սակայն այդ պահին տեղեկություն է ստացվել, որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս Ջերմուկում տարհանել հայկական տեխնիկան:
Ավելին՝ այստեղ