ՔՊ-ն բոյկոտեց ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը
ՀասարակությունԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, բոյկոտեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստը՝ չներկայանալով նիստերի դահլիճ։
Գրանցվել էր 30 պատգամավոր, քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 54 պատգամավորի ներկայություն:
Պատգամավորների գրանցումը շարունակվելու է մինչև 4 ժամ:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել։ Օրակարգում «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծն էր, որը հեղինակել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նիստը նախատեսված էր ժամը 12։00-ին։