Լրահոս
Կարևոր


Ծնկից վիրավորվել է, շրջափակման մեջ արնաքամ է եղել, գերավարվել է, իսկ հիմա կալանավորված է. ահազանգ

Հասարակություն

Նոյեմբերի 16-ին մարմնական վնասվածքներով գերեվարված Արեն Արամյանը նոյեմբերի 26-ին հայկական կողմին փոխանցվելուց հետո կալանավորվել է: Այս մասին Forrights.am-ին ահազանգում է Արենի եղբայրը՝ Կարեն Արամյանը:

28-ամյա կրտսեր սերժանտ Արեն Արամյանը ծառայում է Վանաձորի «Դուցի» զորամասում,  պայմանագրային  զինծառայող է: Նոյեմբերի 14-16-ն, ըստ եղբոր, մասնակցել է Սյունիքի մարտերին, այդ օրերին եղել է շրջափակման մեջ: Արենն այս մասին ընտանիքին տեղեկացրել է նոյեմբերի 16-ին՝ ժամը 11-ի սահմաններում, որից հետո նրա հետ կապը կորել է:

«Երեք պոստ շրջափակված է եղել, Արենը դրանցից մեկում է եղել: Ասաց, որ շրջափակման մեջ եմ…նոյեմբերի 14-ից 16-ը եղել են շրջափակման մեջ: Իրենց ոչ կարողացել են սնունդ հասցնել, ոչ վառելիք, ոչ մի օգնություն չեն ցուցաբերել: Ես, որ փաստերը վերլուծում եմ հասկանում եմ, որ այդ մարդիկ մնացել են բախտի քմահաճույքին:

Ինքը շրջափակման մեջ էր, բայց մեզ ասում էր՝ մենք մեր հողը պետք է պահենք: Արենենց գումարտակի հրամանատարը Սյունիքի հրամկազմին մի քանի անգամ խնդրել է, որ զորքը հետ հանեն այդ տարածքից, մարդկանց փրկեն, բայց իրենց բանի տեղ դնող չի եղել: Իմ ախպերը միանշանակ կռվել է՝ կյանքի գնով: Արենը վիրավորվել է, այս պահին էլ ծնկից վիրավոր է, ծունկն Ադրբեջանում վիրահատել են»,- Forrights.am-ի հետ զրույցում նշում է եղբայրը:

Կարեն Արամյանը մեզ հետ զրույցում ուշագրավ մանրամասներ է ներկայացնում եղբոր գերավերման դրվագից: «Նոյեմբերի 16-իր անձնակազմը լքում է իրեն, մենք խոսակցության ձայնագրությունն ունենք: Արենն իր գումարտակի շտաբի պետի և հրամանատարի հետ հեռախոսով խոսել է, Արենն ասում է՝ մնացել եմ մենակ, պայքարում եմ, բայց որ հասան ինձ տրաքացնելու եմ: Այս խոսակցությունը կա, որտեղ ասում է՝ ես մնացել եմ մենակ:

Ասեմ, թե իրեն ոնց են գրեվարել… Իրեն ծնկից վիրավորել են, արնաքամ է եղել, ուզեցել է  իրեն տրաքացնի…Հրամանատարին ասում է՝ ես ինձ խփում եմ, մենակ եմ մնացել, էլ չեմ կարողանում, ինձ խփում եմ: Կամբատն այտեղից խնդրում է՝ Արամյան նման բան չանես: Արնաքամ լինելու պահին իր գլխին են խփում զենքի պոչով ու տանում են: Առաջին օրը տարել են ինչ-որ մորգում՝ դիակների հետ: Արենն ասում է՝ աչքերս բացեցի տեսնեմ սաղ դիակ են, արյուն եւ ես: Հետո իրեն տեղափոխել են Բաքու: Բաքվում փորձել են ձեռքի վրա դաջված խաչը վառել, կտանքների են ենթարկել, ծեծել են»,-պատմում է եղբայրը:

Արեն Արամյանին կալանավորել են Բաքվից վերադառնալուց մի քանի օր անց: «Վերադառնալու օրը տարեն են Մուրացանի հոսպիտալ, օգնություն են ցուցաբերել: Դուրս գրելու օրը քննչականն եկավ տնից տարվա ձերբակալվածների պահման վայր ու արդեն դատավարություն է լինում, մեկ ամսով կալանավորում են: Ծայրահեղ ծանր վիճակում ոնց են տարել կալանավորել, իր ոտքը չի էլ վերակենդանանալու: Թշնամի պետությունից եկել է հայրենիք և նման վերաբերմունք, պե՞տք է զոհվեր մի հատ մեդալ տային, ասեին հերոս էր»,-ասում է Կարեն Արամյանը:

Արեն Արամյանն այժմ Արմավիր ՔԿՀ-ում է: Ըստ Կարենի՝ ընտանիքին թույլ չեն տալիս այցելել Արենին «ոտքն անշարժացած է, բացարձակապես տիրություն չեն անում»:

Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը Forrights.am-ի հետ զրույցում զինծառայողին առաջադրված մեղադրանքից հետևյալը փոխանցեց.

«Հիմնավորումն այն է, որ անօրինական ազդեցություն կունենա գործով անցնող վկաների նկատմամաբ: Գործող անցնող վկաներ կարող են լինել միայն իր դիրքի անդամները, բայց նրանցից ութն այս պահին գերության մեջ են, ցավոք սրտի, իսկ մեկն էլ վերադարձել է դեկտեմբերի  4-ին: Դուրս է գալիս է, որ Արենն ազդեցություն է ունենալու Բաքվում գտնվողների վրա: Պայքարող տեսակին թողնում եմ միայնակ, դիրքից դուրս են գալիս, իսկ գերությունից հետ են վերադառնում ասում են՝ իմ հիշելով նահանջ հրաման է տվել: Մենք փաստ ունենք, որ Արամյանը հեռացողներին ասում է հետ արեք, ձայնագրություն ունենք»:

Հիշեցնենք՝ ՔԿ-ի միջնորդությամբ կալանավորվել է նաև գերությունից դեկտեմբերի 4-ին վերադարձած չորս զինծառայող:

Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ ԿարապետյանԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը«Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել ԿարապետյանՄենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 %, միայն առա՛ջ. Սամվել ԿարապետյանՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհինՀայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ. Գոհար ՄելոյանԵվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց Սամվել Կարապետյանը դուրս է գալիս դատարանիցՍովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար. Սիրիայի նախագահՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսովՀացիկ գյուղում «Ford» է այրվել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԱրցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԻրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանումՈ'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը 8 տարի իշխել են, երկիրը աղքատության մեջ է, թող գնան․ Կարապետյան Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն ՄանվելյանԴավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանՈւղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ մեկն ասի՝ կմտածեմ, գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան Ի՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին Իրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Երթ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին «Ցանկացած ելք մեր վարքագիծը չի փոխի»․ Կարեն ԿարապետյանՄայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում. Տիգրան Աբրահամյան Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից Ադրբեջան Ակադեմիական քաղաքը սննդի խանութում կեղծ պարֆումերիայի դարակ է. Հրայր Կամենդատյան Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել իր՝ որպես պետական պաշտոնյայի, տեղը․ Մենուա ՍողոմոնյանՀիմա միլիարդավոր պարգեւավճարները ամսե ամիս են բաժանելու. Հրայր Կամենդատյան Ինքնիշխան լինելը ենթադրում է ամբիցիաներ ունենալ և փորձել բավարարել դրանք. Էդմոն Մարուքյան