ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հրավիրվել է ԱԱԾ
ՀասարակությունԴեկտեմբերի 7-ին ԱԺ-ում իշխանական պատգամավորների և ՀՅԴ պատգամավորների օգնականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի գործով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՔՊ պատգամավորն ասաց, որ երկու օր առաջ հրավիրվել է ԱԱԾ. «Ներկայացրել եմ վեճի մանրամասները, այլ տեղեկություններ հայտնել չեմ կարող»,- ասաց Հրաչյա Հակոբյանը:
Նշենք, որ ԱԱԾ են կանչվել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանը, Իշխան Սաղաթելյանի օգնական Սևակ Նազարյանը և Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Նազարյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականների և իշխանական պատգամավորների միջև: