Այս ախտանշանը «հուշում» է ինֆարկտի մասին․ ներկայացնում է բժիշկ-սրտաբանը
ՀասարակությունՌուս բժիշկ-սրտաբան Անդրեյ Սիրովը Говорит Москва ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ սրտի շրջանում տեւական ցավերի առկայությունը «հուշում» է որպես ախտանշան ինֆարկտի մասին։
«Սրտի շրջանում ցավերը սովորաբար չափազանց կարճատեւ են լինում։ Սակայն, եթե կյանքում առաջին անգամ ավելի քան 20-30 րոպե տեւողությամբ սրտի շրջանում ցավեր են առաջանում, եւ եթե դրանք ուղեկցվում են օդի չբավարարության զգացումով, ճնշման փոփոխություններով, զարկերակային բաբախյունի հաճախակիացմամբ, ապա պետք է անհապաղ կանչել շտապ բուժօգնություն եւ կարդիոգրամա անել»,- ասել է մասնագետը, հավելելով, որ բժշկին դիմելու առիթ կարող է լինել նաեւ ցավերը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։
Բացի այդ, սրտի շրջանում տհաճ զգացողությունները, ըստ մասնագետի, վկայում են մարդու մոտ մարսողության համակարգում առկա խնդիրների մասին։ Սիրովը շեշտել է, որ կարեւոր է հստակ զատորոշել ցավերը եւ տեւականությունը, հստակ իրավիճակը պատկերացնելու համար։