Չասեք՝ թե կյանքը շարունակվում է, քանի որ պատերազմը չի ավարտվել
ՀասարակությունԶոհված հերոս Մխիթար Գալեյանի մայր Աստղ Գալեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դե ինչ , ևս մեկ զոհ՝ Սենիկ Արզումանյան :Իսկ դուք տոնածառ զարդարեք հրապարակում, խանութներում իրար գլուխ ջարդեք, ամանորի պատրաստվեք, մոլերում տոնածառերի մոտ նկարվեք՝ տարբեր պոզաներով, ու տեղադրեք ձեր էջերում…,ցավալի է ,երբ համատարած սգի պայմաններում կյանքը եռում է։ Սա ցեղասպանություն է,այո ցեղասպանություն, երբ մի ազգի մեջ այսքան տղամարդ կորցրեցինք, էն էլ ինչ սերունդ ,ոսկի կորիզ։ Աղջիկներ ցավոք սա ձեր համար ևս դժբախտություն է, քանի որ ձեզանից յուրաքանչյուրը կարող էր լինել էս գանձերի կեսը, կյանքի ընկերը։Մտածեք, թե քանի քանի աղջիկ չի ամուսնանալու, տղաները պակասեցին։
Ավելին՝ այստեղ