Լրահոս
Կարևոր


Փաշինյանի պապն էլ գերի էր ընկել գերմանացիներին․ ո՞ վ է իրական դավաճանը. politik.am

Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իրական մեդիա տեռոր են սկսել գերիների դեմ։ Եթե ընտրություններից առաջ գերիները Փաշինյանի եղբայրներն էին ու Բաքվի բանտերում պայքարում էին Հայաստանի անկախության համար, ապա հիմա հանցագործներ են, որոնք պետք է փտեն բանտերում։ Եվ սա անում է մի իշխանություն, որ ամիսներ առաջ գերիների հերոսացման գործին էր լծված։ Այս մասին գրում է politik.am-ը:

Գերիներին իհարկե չի կարելի է հերոսացնել, բայց չի էլ կարելի բոլորին հանցագործ ներկայացնել, եթե դեռ պարզ չեն հանգամանքները, երբ չկա դեռ դատարանի օրինական վճիռ։

Անգամ առանց դատարանի վճռի մի բանում վստահ կարելի է լինել, որ Փաշինյանն ու իր թիմակիցները 18-20 տարեկան երիտասարդներին որևէ բանում մեղադրելու իրավունք չունեն։ Նրանք իշխանություն են, որ դեռևս անհասկանալի շահերից դրդված առանց որևէ կրակոցի հանձնել են Արցախի ամբողջական շրջաններ, Հայաստանի որոշ հատվածներ, միջպետական ճանապարհը։ Փաշինյանը ղեկավար է, որին թշնամական երկրի ղեկավարը անվանում է հարբած ծաղրածու և ոչ մի պատասխան  չի ստանում։ Դավաճանական նկրտումներով իշխանություն ունենալու պարագայում դժվար է պատկերացնել 18 տարեկան մի երիտասարդի, որ վստահորեն կարող է կանգնել իր դիրքում։

Ի վերջո, զինվորները տեսել են, որ իրենց ընկերների կյանքի գնով պահված հողը Փաշինյանը հանձնել է առանց օֆ քաշելու ու հենց ինքն է պարտվողականություն սերմանել զինվորականների շրջանում։ Փաշինյանի իշխանությունն էր, որ զինվորական արտահագուստով թափթփուկների տեսանյութեր էր տարածում, որում նրանք հայտարարում էին, թե Փաշինյանը ճիշտ է արել, որ հանձնել է հողերը ու փրկել իրենց կյանքերը։ Փաշինյանն ինքն էլ պնդում էր, որ հանձնել է Արցախի մեծ մասը, որպեսզի փրկի 35 հազար զինվորի կյանք։ Հիմա անգամ ինքնակամ հանձնվողները ինչն են այլ կերպ արել։ Նրանք էլ հանձնել են իրենց դիրքը, որպեսզի փրկեն իրենց կյանքերը, ինչպես Փաշինյանն էր խորհուրդ տալիս ու եթե դատարանի առաջ կանգնելու խնդիր կա, ապա գերիներից շատ առաջ դա պետք է անի հենց Փաշինյանը։

Հետաքրքիր է, որ գերիների դեմ մեդիատեռոր սկսած Փաշինյանն անգամ իր ընտանիքի անցյալը չի փորձում մտաբերել։ Չէ որ իր պապը՝ Նիկոլ Փաշինյանն էլ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին է գերի ընկել, ավելին, ըստ ՌԴ ՊՆ պաշտոնական աղբյուրի անգամ համագործակցել է թշնամու հետ ու համարվել է դավաճան։

Փաշինյանի պապիկի գերի ընկնելու փաստի մասին Politik.am-ը ծավալուն ուսումնասիրություն էր կատարել, որն առաջարկում ենք ևս մեկ անգամ ընթերցել։

«Մայիսի 9-ին, Երկրորոդ համաշխարհային պատերազմի 75-ամյակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր պապի լուսանկարը և գրել.>«Փաշինյան Նիկոլ Առաքելի, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»։

Այս գրառումից հետո լրատվադաշտում սկսեցին քննարկումներ այն մասին, թե Նիկոլ Փաշինյանի պապը համագործակցել է Նացիստական Գերմանիայի հետ։ Օգտվելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից ստեղծված «Մեմորիալ» (այստեղ արխիվացված են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների, անհայտ կորածների և մահացածների տվյալները) կայքից՝ նրանք գտել էին Նիկոլ Փաշինյանի պապիկի տվյալները։

Լրատվամիջոցների այս հրապարակումներից հետո  «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հիմնված Փաստերի ստուգման հարթակը պաշտոնապես հայտարարեց, որ վարչապետ Փաշինյանի պապի մասին տարածվող տեղեկությունը, թե նա աջակցել է գերմանական բանակին, չի համապատասխանում իրականությանը։

Այս հրապարակումներից ամիսներ անց նկատեցինք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից ստեղծված «Մեմորիալ» հարթակից բացակայում է Նիկոլ Առաքելի Փաշինյանի մասին տվյալները։ Հարթակում առկա են միայն Նիկոլ Վարդանի Փաշինյանի մասին տվյալներ, ով էլ ըստ մամուլի հրապարակումների դավաճան է եղել։

Նիկոլ Փաշինյանն իրականությունը իր պապի մասին գրել է իր պաշտոնական nikolpashinyan.com կայքում, որն արդեն հասանելի չէ, բայց մեզ հաջողվեց գտնել կայքի արխիվացված տարբերակը, որում Փաշինյանն իր պապի մասին գրում է․«Պապս` Նիկոլ Առաքելի Փաշինյանը, զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Որքան ինձ պատմել են, նրանց գունդը գերի է ընկել Ղրիմի թերակղզում` դեռեւս հասցրած չլինելով անգամ զենք ստանալ։ Հետո պապս մի քանի ընկերների հետ փախուստ է ձեռնարկել համակենտրոնացման ճամբարից ու զոհվել փախուստի ընթացքում։ Պատմում են, որ նա եղել է Իջեւանի միլիցիայի անձնագրային բաժնի պետը եւ ճակատ է մեկնել որպես կամավոր` տանը թողնելով երկու հորաքույրներիս եւ նորածին հորս»։

Ինչպես տեսնում ենք իր պաշտոնական կայքում Փաշինյանը հայտարարում է, որ պապը անգամ զենք ստանալ չի հասցրել ու գերի է ընկել։ Այսինքն Փաշինյանը ընդունում է, որ պապը անգամ մեկ օր չի հասցրել կռվել։  Հետաքրքիր է, որ ՌԴ պն պաշտոնական հարթակի տվյալներով դավաճան Նիկոլ Փաշինյանի զորամասի առաջնային տեղակայման վայրը ևս եղել է Ուկրաինայում։

Հետաքրքիր է, որ դեռևս մայիսի 8-ին վարչապետ Փաշինյանը միջպետական «ՄԻՐ» հեռուստաընկերության հետ զրույցում պատահաբար բացահայտել է, որ իր պապի մասով կա երկու փաստաթուղթ․«Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչպես է պապս մահացել։ Մի փաստաթղթերով մահացել է 1943 թվականին, մյուս փաստաթղթերով` անհետ կորել է»,-հայտարարել էր Փաշինյանը։

Այսինքն «Մեմորիալ» հարթակում ի սկզբանե եղած երկու Նիկոլ Փաշինյաններն էլ նույն մարդիկ են եղել։ Սա է նաև պատճառը, որ ՌԴ ՊՆ պաշտոնական այս հարթակից հանել են նրանցից մեկի՝ Նիկոլ Առաքելի Փաշինյանի տվյալները։ Ինչպես նկատում եք վարչապետ Փաշինյանի խոսքից նա չի խոսում զոհվելու մասին, երկու դեպքում էլ նա օգտագործում է մահացել բառը։

Նույն հարցազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը նաև ստել է։ Նա հայտարարել է, թե ոչինչ չի հիշում իր պապի մասին․«Պապիս մասին ոչինչ չեմ հիշում, նույնիսկ հայրս չի հիշում նրան, որովհետև մեկ տարեկան է եղել, երբ պապս գնացել է պատերազմ»,-ասել է Փաշինյանը։ Բայց մենք ինչպես արդեն նկատել էինք իր պաշտոնական կայքում վարչապետը բավական տեղեկացված է եղել պապի ճակատագրից։

Ավելին՝ այստեղ

Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ ԱկոպյանԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ ԿարապետյանԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը«Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել ԿարապետյանՄենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 %, միայն առա՛ջ. Սամվել ԿարապետյանՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհինՀայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ. Գոհար ՄելոյանԵվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց Սամվել Կարապետյանը դուրս է գալիս դատարանիցՍովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար. Սիրիայի նախագահՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսովՀացիկ գյուղում «Ford» է այրվել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԱրցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԻրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանումՈ'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը 8 տարի իշխել են, երկիրը աղքատության մեջ է, թող գնան․ Կարապետյան Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն ՄանվելյանԴավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանՈւղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ մեկն ասի՝ կմտածեմ, գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան Ի՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին Իրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Երթ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին «Ցանկացած ելք մեր վարքագիծը չի փոխի»․ Կարեն ԿարապետյանՄայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում. Տիգրան Աբրահամյան Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից Ադրբեջան