Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 300 նոր դեպք
ՀասարակությունՀայաստանում դեկտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 300 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 341 768:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 7747 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1464 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 19 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9209-ի:
Ավելին՝ այստեղ