Կյանքից հեռացել է Բաբկեն Նասիբյանը
ՀասարակությունԳյումրիի բժշկական կենտրոնի էջը տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է անվանի վիրաբույժ Բաբկեն Նասիբյանը:
Նասիբյանն աշխատել է Լենինականի եւ Գյումրու գրեթե բոլոր հիվանդանոցներում, ինչպես նաեւ Գյումրու բժշկական կենտրոնում:
Բաբկեն Նասիբյանը ծնունդով Արցախի Շուշիի շրջանի Բերդաձոր գյուղից է: 1966-67 թվականներին տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բժշկական ֆակուլտետը: Ծառայել է սովետական բանակում:
Արցախյան առաջին պատերազմի մասնակից է:
Ավելին՝ այստեղ