ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՀասարակությունՌուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն անցել են Լեռնային Ղարաբաղի Խրամորթ գյուղից մինչև Ասկերան քաղաք ձգվող նոր ճանապարհի կառուցման շինաշխատանքների ժամանակ անվտանգության ապահովմանը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
«Ներկա պահին միջոցառումներ են իրականացվում Խրամորթ գյուղում խճաքարի արդյունահանման աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար: Աշխատանքներն իրականացվում են սահմանազատման գծի երկայնքով, ինչով էլ պայմանավորված անհրաժեշտ է խաղաղապահների ներկայությունը»,- ասել է զորակազմի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը:
Ավելին՝ այստեղ