Կորոնավիրուսի դեմ չպատվաստված կամ չթեստավորված աշխատողներն աշխատանքից կազատվեն. նախագիծն ընդունվեց
ՀասարակությունՀՀ ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, աշխատանքային պարտականություններ չկատարելու հիմքով էլ ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը:
Ըստ նախագծի՝ 10 աշխատանքային օր կամ հերթափոխ աշխատանքի չներկայանալու կամ վերջին երեք ամսվա ընթացքում ավելի քան 20 աշխատանքային օր բացակայելու դեպքում գործատուն իրավունք է ստանում աշխատողին ազատել աշխատանքից: