Ի՞նչ չի կարելի անել պատվաստումից հետո
ՀասարակությունԻնչպես հաղորդում է Առողջապահության նախարարությունը, Պատվաստանյութերը նախատեսված են ձեզ իմունիտետ հաղորդելու համար՝ առանց հիվանդությամբ վարակվելու վտանգի:
Թեև իմունիտետի ձևավորումը, սովորաբար, կարող է չուղեկցվել կողմնակի ազդեցությամբ, հաճախ է պատահում, որ ի հայտ են գալիս թույլից միջին աստիճանի կողմնակի ազդեցություններ, որոնք առանց որևէ միջամտության անցնում են մի քանի օրում:
Ստորև թվարկված են պատվաստումից հետո ի հայտ եկող թեթևից միջին աստիճանի մի շարք կողմնակի ազդեցություններ
ձեռքի ցավ՝ պատվաստման տեղում. թեթևակի ջերմություն. թուլություն. գլխացավեր. մկանային ցավեր կամ հոդացավեր. դողէրոցք. փորլուծություն: Իսկ ի՞նչ չի կարելի անել պատվաստումից հետո։ Չի կարելի լողանալ, օգտագործել ալկոհոլ, ծանր ֆիզիկական աշխատանք կատարել։