Լրահոս
Կարևոր


Սպառազինության շանտա՞ժ, թե՞ իրատեսական շանս կամ բիզնես հետաքրքրություն

Հասարակություն

ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Factor.am-ի հետ զրույցում, չցանկանալով խոսել բանակի սպառազինության նոր պատկերացումների մասին, որպեսզի, իր խոսքերով, չվտանգի մեր զարգացումները, միաժամանակ նշել է.

«Հիմնական մեր գործընկերը մնում է Ռուսաստանը, բայց համապատասխան սպառազինություն, որը կարող է նաև ՌԴ-ն չունենա, պիտի կարողանանք գտնել ՆԱՏՕ-ի կամ ոչ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջոցով: Օրինակ, Շվեդիան արտադրում է շատ բարձրակարգ հրետանային համակարգեր, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ: Ես կարծում եմ՝ ՌԴ-ն էլ իրեն լավ կզգա՝ այն, ինչ ինքը չունի, իր գործընկեր ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկիր կարողանա ձեռք բերել և դնել իր բանակի հիմքում: Այսինքն, մեր զինված ուժերը պետք է ունենան այնպիսի սպառազինություն, որը շատ արդիական է: Եվ պետք է չնայել՝ դա որտեղից պետք է ձեռք բերել, այլ՝ որտեղից հնարավոր է»:

Ըստ Ա. Քոչարյանի՝ ավելորդ խանդի տեսարաններ չպետք է լինեն:

«Դա պետք է մեկտեղվի, ինչը շատ ռեալ է դարձնել իրականություն»,- ընդգծել է Ա. Քոչարյանը և պատասխանելով հարցին, թե ի՞նչ զինատեսակի շուրջ է Հայաստանը բանակցում գործընկեր պետությունների հետ՝ հավելել.

«Կարծում եմ՝ դրանք այն զինատեսակներն են, որոնք ունեն այսօր բոլոր ուժեղ բանակները, և որոնց կառավարման մեջ թե՛ արհեստական, և թե՛ մարդկային ինտելեկտն ունի շատ կարևոր նշանակություն»:

Իհարկե, վատ չէ, և նույնիսկ՝ լավ է, եթե հայկական զինված ուժերի զինանոցում լինեն աշխարհի հզոր բանակների ունեցած զինատեսակներից: Եվ այն, որ ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ է որակով սպառազինություն, կարծում էր նաև պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը:

«Ունենք լիովին աջակցություն, կարող եմ ասել, որ ոչ բառը չեմ լսել այստեղ: Եվ գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ, մենք պլանավորում ենք ունենալ որակով սպառազինություն, մենք պլանավորում ենք ունենալ նոր սպառազինություն, մենք հրաժարվել ենք հին սպառազինություններ ձեռք բերելուց, դա մեր քաղաքականությունն է: Ավելի լավ է` մենք ունենանք քիչ, բայց որակով, և հստակ իմանանք, որ այդ սպառազինությունը գործելու է»,- հայտարարել էր նախարարը մոսկովյան այցի շրջանակում, որի ընթացքում հանդիպել էր ռուսաստանյան ռազմաարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ:

Միաժամանակ, Կարապետյանը նշել էր, որ պետք է սեփական զենքի արտադրություն ունենալ:

«Մենք նույնպես ունենք աջակցություն՝ համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով, և դա արագ անելու ենք։ Մենք որպես ազգ՝ պետք է կարողանանք արտադրել սեփական զենք»,- ընդգծել էր Արշակ Կարապետյանը՝ հավելելով, որ չպետք է թույլ տալ, որ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների մեջ լինեն միջնորդներ՝ հասկանալի պատճառներով։

Վերադառնալով իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի սպառազինության հետ կապված տեսակետ-ցանկությանը, նշենք.

առաջին՝ ՀՀ-ին և բանակին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ), որն այժմ «անորակ հրթիռների» գործի շրջանակում կալանքի տակ է, նաև եվրոպական արտադրության զենք էր մատակարարում,

երկրորդ՝ օրինակ, Անդրանիկ Քոչարյանի հիշատակած Շվեդիան, եթե հանկարծ մորատորիում հայտարարի կամ որևէ արգելք սահմանվի, ապա ինչպե՞ս է Հայաստանը գնելու զինամթերք, ռուսական զենքն այս դեպքում առավելություն է, քանի որ խորհրդային կամ ռուսական զենքի դեպքում նաև այլ երկրներից է հնարավոր ձեռք բերել համապատասխան զինամթերքը, ինչը արևմտյան զենքի դեպքում, ըստ էության, բարդ հարց է:

Երրորդ՝ արևմտյան զենքի համար անհրաժեշտ է ունենալ բավարար միջոցներ, նախընտրածդ ՆԱՏՕ-ի անդամ կամ ոչ նատօ-ական երկրի ցանկությունը, ի վերջո, այս դեպքում ևս ցանկացած երկիր հաշվի է առնում խոշոր գործընկերների հետ հարաբերությունները չվատացնելու մասին, հատկապես այսօվա ՀՀ-ի համար:

Եվ ամենակարևորը՝ որոշելու համար, թե ի՞նչ սպառազինություն է պետք, նախ պետք է թղթի վրա հստակ տեսլական ունենալ՝ ինչ բանակ ես ուզում, ինչ տեսակ պրոֆեսիոնալ բանակ, որի հիման վրա էլ պետք է մշակես սպառազինության հետ կապված ծրագրերդ: Իսկ այսօր թեև անընդհատ գործող իշխանություններից լսում ենք պրոֆեսիոնալ բանակ ունենալու ցանկության, բարեփոխումների մասին, սակայն մինչև հիմա պարզ չէ՝ ի՞նչ կառուցվածքի բանակ են ուզում կամ փորձում ունենալ:

Փորձը ցույց է տվել, որ ժամանակակից բանակի և հին սովետական բանակի միքսերը չեն աշխատում: Օրինակ, «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» գաղափարը, որը նախատեսում էր նախաձեռնողականություն, ինքնուրույնություն հրամանատարներից, բայց մեր բանակային համակարգը՝ լինելով խորհրդային մոդելի խիստ ուղղահայաց համակարգ, չէր կարող իր մեջ ներառել այդ երևույթը, որովհետև ինչպես մեզ հետ մի առիթով ասաց պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցըերբ քեզ տալիս են ինքնուրույն որոշելու հնարավորություն, դու պետք է նաև որոշակի ռեսուրսներ հայթայթելու ինքնուրույնություն ունենաս, որը մեր ոչ մի հրամանատար չունի: Մի բան պարզ է՝ այսօր ՀՀ-ն, բանակն ունի զենքի մատակարարման հետ կապված խնդիրներ, սա կապված է նաև Դավիթ Գալստյանի կալանավորման հետ: Իսկ Անդրանիկ Քոչարյանը գուցե ոգևորվել է 2018-ի աշնանը Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը, որտեղ նա անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանը՝ նշել էր.

«Եվ ինչպես ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում»,- ասել էր Բոլթոնը:

Իսկ սպառազինության հետ կապված Անդրանիկ Քոչարյանը՝ զենքի բիզնեսի, զենքի շուկա միջնորդավորված մտնելու ցանկություն, անձնական շահագրգռություն վաղուց ունի, ինչին 168.am-ն անդրադարձել է, ինչով էլ, թերևս, բացատրվում է բանակի զինվորական մասից գնումների մասը հեռացնելու նրա մտադրությունը:

Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևն այսօր հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական հսկողության տակ հայտնված հայկական զինտեխնիկան վերանորոգվել է և փոխանցվել ադրբեջանական բանակի օգտագործմանը:

Եվ վերջում՝ հետաքրքիր է, որ գործող իշխանությունը մի տեսակ պասիվացել է ռազմարդյունաբերությունը զարգացնելու հայտարարությունների հարցում, ինչը բնավ զարմանալի չէ. այն, որ ռազմարդյունաբերության կոմիտեն տևական ժամանակ չունի նախագահ, խոսում է ոլորտի հետ կապված փաշինյանական կառավարության վերաբերմունքի մասին:

Ի դեպ, այս տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց.

«Ուզում եմ ակնարկել մի նորության մասին, որն իրականում գաղտնիք է: Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ, որի գոյությունը վկայում է, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակի է դուրս գալիս: Այդ նմուշի ամենակարևոր առանձնահատկությունը ոչ միայն այն է, որ ինքը գերժամանակակից արտադրանք է, այլ ինքը զրոյից հավաքվել է Հայաստանում»:

Հետաքրքիր է՝ վերջին պատերազմի ժամանակ այս գերժամանակակից արտադրանքը կիրառվե՞ց, թե՞, ինչպես սիրում են ասել՝ նախկինները խնդիրներ են ստեղծել…

«Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ ԱկոպյանԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ ԿարապետյանԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը«Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել ԿարապետյանՄենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 %, միայն առա՛ջ. Սամվել ԿարապետյանՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհինՀայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ. Գոհար ՄելոյանԵվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց Սամվել Կարապետյանը դուրս է գալիս դատարանիցՍովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար. Սիրիայի նախագահՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսովՀացիկ գյուղում «Ford» է այրվել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԱրցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԻրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանումՈ'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը 8 տարի իշխել են, երկիրը աղքատության մեջ է, թող գնան․ Կարապետյան Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն ՄանվելյանԴավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանՈւղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ մեկն ասի՝ կմտածեմ, գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան Ի՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին Իրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Երթ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին «Ցանկացած ելք մեր վարքագիծը չի փոխի»․ Կարեն ԿարապետյանՄայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում. Տիգրան Աբրահամյան Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում