ՊՆ-ն հայտարարություն է տարածել, նախարարը հրաման է ստորագրել
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2021թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը, հայտնում են նախարարությունից։ Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հասարակական խորհրդի տեղակայման վայրում, հասցեն' ք. Երևան, Բաբայան 6: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 10:00-ին, հետագա նիստերը' ուրբաթ օրերին' նույն ժամին:
Դիմում-բողոքները կարելի է ներկայացնել բոլոր աշխատանքային օրերին' այցելելով Հասարակական խորհուրդ, կամ ուղարկել փոստով' Երևան, Բաբայան 6, Հասարակական խորհուրդ հասցեանշումով: Դիմում-բողոքը պետք է հասցեագրել հանձնաժողովի նախագահին' նշելով դիմողի անունը և ազգանունը, հասցեն, ինչպես նաև հեռախոսահամար (ներ)' հետադարձ կապի համար:
Դիմում-բողոքին պետք է կցել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (տեղեկանքներ, էպիկրիզներ, հետազոտական ակտեր, փորձաքննական եզրակացություններ և այլն): Հանձնաժողովի նիստին, զորակոչիկից բացի, կարող է մասնակցել ընտանիքի անդամ հանդիսացող միայն մեկ անձ: Տեղեկությունների և պարզաբանումների համար զանգահարել /010/ 200 307 հեռախոսահամարով: