Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՀասարակությունArmdaily.am-ը գրում է.
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ ՀՀ դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Լավատեղյակ աղբյուրից հայտնի դարձավ, որ Հարությունյանի ազատման դիմումն ընդունվել է։
Նշենք, որ Հարությունյանը համակարգի հնաբնակներից է, նա այս պաշտոնին նշանակվել էր 2015 թվականի հունվարի 13-ին։
Դատախազի արդեն նախկին տեղակալը 1980-1987 թթ. ուսումնառությանը զուգընթաց աշխատել է «Անահիտ» արտադրական միավորումում` որպես կադրերի բաժնի տեսուչ, ապա` որպես գործող մեքենայի բանվոր: 1987 թ. աշխատել է «Հանքային ջրեր» հանրապետական միավորման իրավաբանական բաժնում` որպես իրավախորհրդատու:1987-1988 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:1989-1990 թթ. աշխատել է «Հայզովետմատ» հանրապետական միավորումում, ապա` «Երևան» հեռուստատեսային ֆիլմերի ստուդիայում` որպես իրավախորհրդատու:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում