Զորացրված զինծառայողները տուն վերադառնալու ճանապարհին ավտովթարի են ենթարկվել․ վիճակները ծանր է
ՀասարակությունIrakanum.am-ը գրում է.
Ստեփանակերտում զորացրված զինվորները ենթարկվել են ավտովթարի։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով հուլիսի 7-ին Ստեփանակերտ- Ասկերան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ինչի պատճառով ծառայությունն ավարտած զինծառայողներ 2000 թվականին ծնված Բորիս Դանիելյանն ու Վահե Ծատրյանը ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մեզ հայտի դարձավ, որ Բորիս Դանիելյանը ստացել է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ։
Վերջինիս վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Իսկ Վահե Ծատրյանը ստացել է ստորին ծնոտի կոտրվածք, աջ ազդրի կոտրվածք, փայծախի և լյարդի պատռվածք։ Վիճակը ծանր է։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։
Զինծառայողներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում