Լրահոս
Կարևոր


Ասաց՝ կամանդիր, նահանջի հրաման տան, չեմ ենթարկվի

Հասարակություն

Պատերազմից հետո մեր գերիներին վերադարձնել չկարողացող, հակառակը` նոր գերիներ տվող իշխանությունը հիմա էլ գերի ընկած զինվորներին հանցագործի պիտակ է ցանկանում կպցնել։ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ակնարկեց, որ գերի ընկածների մեջ կարող են նաեւ հանցագործներ լինել։ «Ի բնե հնարավոր չի այնպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման, դա կլինի ուղիղ պետական դավաճանություն։ Գերիների մասով, կարծում եմ, որ ժամանակն է գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձեւով հետաքննենք, որովհետեւ ՀՀ զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ Գուցե մենք սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա, բայց պետք է քննվի` ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում։ Զինվորական կանոնագրքերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Պետք է քննենք՝ այդ դեպքի՞ հետ գործ ունենք, թե՞ ոչ։ Եթե մարդը վիրավոր է կամ անգիտակից վիճակում, ոչ մի պրետենզիա չի կարող լինել»,- ասաց Փաշինյանը։

Նոյեմբերի 16-ին Սյունիքում ընթացած թեժ մարտերի հետեւանքով ադրբեջանցիների կողմից գերեվարված, հետո սպանված զինծառայող Տարոն Սահակյանի զինակից ընկերը մեզ պատմեց, որ Տարոնի հետ ծանոթացել է դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ: Նա ասում էր, որ Տարոնը գերի հանձնվող չէր։

«Ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանին անձամբ եմ ճանաչել, ծանոթացել ենք անցած տարվա պատերազմին, նշանակվել էր ականանետային մարտկոցի հրամանատար, շատ էր ուզում գար Արցախ, անգամ կռիվ ու վիճաբանություններ սարքեց մի քանի անգամ, բայց որոշվեց, որ պիտի իր մարտկոցով ուրիշ տեղամասում դիրքավորվի, դիրքավորվեց` զրոյից, ամրացավ ու մինչեւ դեկտեմբերի 15-ը մնաց դիրքերում։ 15-ի գիշերն եմ վերջին անգամ խոսել հետը: Իրոք դուխով տղա էր, զարմանում եմ՝ ո՞նց է գերի ընկել։ Ինքը կռվող տեսակ էր ու հայրենասեր։ Տարոնին ծեծելով են սպանել, որովհետեւ վիդեոյում վիճակը նորմալ է, ծխում է։ Վերջին անգամ որ խոսեցինք, ասաց՝ կամանդիր, դու ինձ գիտես, եթե նահանջի հրաման տան, չեմ ենթարկվի, հետիս տղերքն էլ են կռվի պատրաստ, ամեն ինչով զինված ենք, դուխներս բարձր է։ Եթե չթողնեն կռվենք, զեկուցագիր եմ գրելու, զորացրվեմ։ Մինչեւ վերջին պատերազմը Տարոնը ծառայել էր ե՛ւ բանակում, ե՛ւ իրավապահ համակարգում, անզիջող, շատ սկզբունքային ծառայող է եղել, երկու համակարգի հետ էլ յոլա չի գնացել, դուրս է եկել, հետո, պատերազմի մասին լսելով, կամավորագրվել էր, պատերազմից հետո էլ էլի որոշեց ու կրկին անցավ ծառայության։ Շատ աշխույժ ու պրպտող տղա էր, իր անձնակազմին էլ կարողանում էր ղեկավարել։ Պարապ չէր մնացել կռվի ժամանակ, մեծ գործ էր արել՝ ինժեներական կահավորման առումով․ զրոյից դիրք էր սարքել»,- պատմում է Տարոնի զինակից ընկերը՝ բացատրելով, թե ինչպես են զինվորները գերի ընկնում․

«Ես՝ ինքս, մի քանի անգամ ինձ ցրիվ տալու պատրաստ եմ եղել, բայց մինչեւ վերջ հույս ես ունենում, որ էս ա, ու մեր հրետանին սրանց կխփի, էս ա կփախչեն, կամ իրենք քեզ կխփեն, եսիմ, հազար ու մի բան կա, էլի, բայց վաղուց ապացուցված իրողություն է, որ խրամատից փախար, 99 տոկոսով դիակ ես, հանձնվեցիր՝ նույն ձեւ»։

 

«Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ ԱկոպյանԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ ԿարապետյանԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը«Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել ԿարապետյանՄենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 %, միայն առա՛ջ. Սամվել ԿարապետյանՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհինՀայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ. Գոհար ՄելոյանԵվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց Սամվել Կարապետյանը դուրս է գալիս դատարանիցՍովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար. Սիրիայի նախագահՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսովՀացիկ գյուղում «Ford» է այրվել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԱրցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԻրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանումՈ'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը 8 տարի իշխել են, երկիրը աղքատության մեջ է, թող գնան․ Կարապետյան Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն ՄանվելյանԴավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանՈւղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ մեկն ասի՝ կմտածեմ, գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան Ի՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին Իրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Երթ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին «Ցանկացած ելք մեր վարքագիծը չի փոխի»․ Կարեն ԿարապետյանՄայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում. Տիգրան Աբրահամյան Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում