Հունվարից թոշակառուները վճարելու են «ՀայՓոստին»՝ թոշակը տուն բերելու համա
ՀասարակությունԱյս մասին արդեն «ՀայՓոստի» բաժանմունքներում տեղեկացնում են թոշակառուներին:Հարցի հետ կապված պարզաբանում
ներկայացրեցին «ՀայՓոստ»-ից: Ընկերության լրատվական բաժնից հայտնեցին, որ կա համապատասխան օրենք, համաձայն որի՝ 2022թ. հունվարի 1-ից կենսաթոշակները տրվում են միայն էլեկտրոնային եղանակով, այսինքն՝ դա կարող է լինել բանկային քարտով կամ «ՀայՓոստի» էլեկտրոնային դրամապանակով: Եթե
բանկի հաճախորդ է՝ կարող է ստանալ ցանկացած բանկոմատից: Որպես այդպիսին՝ տուն ուղարկելու պատվիրակված ծառայություն չկա և այդ ծառայությունը «ՀայՓոստը» կարող է իրականացնել միայն
վճարման հիմունքներով: Մարդուն կարող են սպասարկել փոստի բաժանմունքում՝ իր դրամապանակից
գումարը վճարելով: Դա վերաբերում է նրանց, ովքեր չեն հատել 75 տարեկանի շեմը, չունեն 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն: Գումար կվճարեն միայն տուն առաքելիս: Իսկ կարգ ունեցողներին ու 75-ից
բարձր տարիք ունեցող մարդկանց կենսաթոշակը կտարվի տուն՝ նախկինի նման: Սա վերաբերում միայն քաղաքային բնակավայրերին, իսկ գյուղական բնակավայրերում մարդիկ ինչպես ստացել են, այդպես էլ
շարունակելու են ստանալ: Իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 2020թ,հուլիսի 16-ին տարածված հաղորդագրության մեջ նշված է: