Վրաստանում դադարեցվել են «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները
Հասարակություն
Նշենք, որ մեկ տարի է ինչ նոր վիրուսը ամբողջ աշխարհով մեկ շատ արագ տարածվում է։ Նոր թագավարակի պատճառով մի շարք երկրներ փակել են թե օդային, թե ցամաքային սահմանները, և

երկրում հայտարարել արտակարգ դրություն։ Առողջապահության նախարարությունը քաղաքացիներին հորդորում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Նոյեմբերի մեկից Վրաստանում Կորոնավիրուսյան վարակի դեմ բրիտանա- շվեդական AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները դադարեցվել են։ Հայտնում է Aliq Media-ն։ AstraZeneca-ի առաջին չափաբաժնով պատվաստվածներին կառաջարկվի Pfizer, Sinopharm կամ Sinovac։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի՝ Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ Վրաստանում առկա AstraZeneca պատվաստանյութի պիտանելիության ժամկետն արդեն լրացել է։ Երկրի գլխավոր վարակաբանը շեշտել է, որ չի հաջողվել սպառել AstraZeneca-ի մոտ 15 հազար հազար չափաբաժին։ Վրաստանում պատվաստումները սկսվել են մարտի տասնհինգից՝ AstraZeneca-ով, որով կարող էին պատվաստվել քառասունհինգ տարեկանից բարձր անձինք։