Լավ լուր՝ պատվաստումների վերաբերյալ
ՀասարակությունԿորոնավիրուսի դեմ պաշտպանությունը, որն ապահովվում է ցանկացած տեսակի պատվաստանյութերով, կրճատվել է 2021 թվականի փետրվարին 87,9 տոկոսից հասնելով 48,1 տոկոսի արդեն իսկ հոկտեմբերին: Այդ մասին նախազգուշացնում են Տեխասի համալսարանի Առողջապահության գիտական կենտրոնի, Վետերանների հարցերով բժշկական կենտրոնի եւ Հանրային առողջապահության ինստիտուտի գիտնականները:
Science-ի հաղորդմամբ՝ նշյալ գիտնականները վերլուծել են պատվաստանյութի արդյունավետությունն ԱՄՆ 780 225 վետերանների շրջանում: Իմունային պաշտպանության կրճատումը գնահատվել է 2021 թվականի փետրվարի 1-ից մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 1-ը, ինչը, համապատասխանում է ԱՄՆ-ում SARS-CoV-2 դելտա տարբերակի տարածմանը: Այդ տարբերակի տարածումը հանգեցրել է վարակների թվի աճին, երբ COVID-19-ի ախտանշաններն ի հայտ են գալիս վերջերս պատվաստված մարդկանց շրջանում:
Հետազոտության համաձայն՝ ամենաշատը կրճատվել է Janssen (Johnson & Johnson) պատվաստանյութի արդյունավետությունը. վարակից պաշտպանումը կրճատվել է 86,4 տոկոսով մարտին՝ հասնելով 13,1 տոկոսին արդեն սեպտեմբերին: Pfizer/BioNTech-ի ցուցանիշների անկումը կազմել է 86,9 տոկոսից մինչեւ 43,3 տոկոս, իսկ Moderna-ի դեպքում՝ 89,2 տոկոսից 58 տոկոս:
Այդուհանդերձ, մասնագետների խոսքով, ցանկացած տիպի պատվաստանյութերը շարունակում են ապահովել պատվաստվածների զգալի պաշտպանությունը մահվան ռիսկից:
Ավելին՝ այստեղ