Հերթական «ծանր» որոշումը. ինչը՞ կփրկի ՀՀ տնտեսությունը` ըստ Փաշինյանի
ՀասարակությունՕրեր առաջ խոսելով Ամուլսարի շահագործման մասին` շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ Ամուլսարի վերաբերյալ իրենց վերջին գնահատականներից հետո դեռ որևէ տեղաշարժ չի ֆիքսել Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։ «Ինքս իմ լիազորությունների շրջանակներում որևէ բան անելու մանդատ չունեմ՝ միջամտելու կամ ներազդելու գործընթացների վրա։ Քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել և վեր չի հանվել այն օբյեկտիվ իրականությունը, մենք չենք կարող գործել մեր լիազորությունների շրջանակներում։ Եթե քրեական գործի հանգուցալուծումից հետո վեր հանվի այնպիսի օբյեկտիվ իրականություն, որը կարող է ազդել տվյալ տնտեսվարողի ընդերք օգտագործման իրավունքի, ջրօգտագործման իրավունքի վրա, մենք մեր լիազորությունների շրջանակներում կմիջամտենք»,- հավելեց Ռոմանոս Պետրոսյանը։
Ըստ նրա` եթե տնտեսվարողը ցանկանա օգտագործել հանքավայրը, ապա նա այս պահին ունի բոլոր թույլտվությունները, լիցենզիաները, ընդերք օգտագործելու իրավունքը։
«Այն փոքր թույլտվությունը, որն ունի տնտեսվարողը, դա իրենց իրավունք է տալիս մեկնարկելու այդ գործընթացը»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ակնարկել էր, որ Ամուլսարը շահագործվելու է։ Նմանատիպ ակնարկ էր արել նաև էկոնոմիկայի նախարարը:
Ստացվում է՝ իշխանություններն սկսում են հանրությանը նախապատրաստել հանքի շահագործմանը և փորձում են տարբեր մակարդակներով ներկայացնել, թե ինչպիսի տնտեսական օգուտ կարող է բերել այդ որոշումը: Եվ պետք է հասկանալ, որ քրեական գործի հանգուցալուծումը դժվար թե ազդի իշխանությունների վրա, որոնք, կարծես թե, արդեն այդ որոշումը վերջնականապես կայացրել են:
Ավելին՝ այստեղ