Հունվարից նոր փոփոխություն…Վերաբերվում է բոլոր թոշակառուներին
ՀասարակությունՀունվարից թոշակառուները վճարելու են «ՀայՓոստին»՝ թոշակը տուն բերելու համար: Այս մասին արդեն «ՀայՓոստի» բաժանմունքներում տեղեկացնում են թոշակառուներին:Հարցի հետ կապված պարզաբանում ներկայացրեցին «ՀայՓոստ»-ից: Ընկերության լրատվական բաժնից հայտնեցին, որ կա համապատասխան օրենք, համաձայն որի՝ 2022թ. հունվարի 1-ից կենսաթոշակները տրվում են միայն էլեկտրոնային եղանակով, այսինքն՝ դա կարող է լինել բանկային քարտով կամ «ՀայՓոստի» էլեկտրոնային դրամապանակով: Եթե բանկի հաճախորդ է՝ կարող է ստանալ ցանկացած բանկոմատից: Որպես այդպիսին՝ տուն ուղարկելու պատվիրակված ծառայություն չկա և այդ ծառայությունը «ՀայՓոստը» կարող է իրականացնել միայն վճարման հիմունքներով: Մարդուն կարող են սպասարկել փոստի բաժանմունքում՝ իր դրամապանակից գումարը վճարելով:
Ավելին՝ այստեղ