Դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստերի համար 14-օրյա ժամկետը կարող է փոխվել 7-օրյայի. Անահիտ Ավանեսյան
Հասարակություն
Առողջապահության նախարարությունը առաջարկելու է, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մեր կողմից արդեն իսկ հրամանի փոփոխության նախագիծը շրջանառվելու է այսօր: Մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի մեկից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի», — ասաց նա:

Նրա խոսքով, կան նաեւ այլ առաջարկներ, որոնք պիտի քննարկվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:
Հիշեցնենք, որ, ըստ լրատվամիջոցների տվյալների, մշակվում է, այսպես ասած, «փաթեթ» հանրային վայրեր այցելությունների համար, որտեղ մեծ թվով մարդիկ են ներկա լինում՝ ռեստորաններ, համերգներ և այլն, մասնավորապես՝ մուտքը թույլատրել բացառապես ՊՇՌ բացասական թեստով կամ պատվաստման QR կոդով:
Ավելին՝ այստեղ