Գիտնականները գտել են թոքաբորբը բուժելու արդյունավետ միջոց
ՀասարակությունՈւրալի դաշնային համալսարանի (Ռուսաստան) մասնագետները արտասահմանյան գործընկերների հետ հայտնաբերել են թոքերի սուր ախտահարման համախտանիշի (ԹՍԱՀ) արդյունավետ բուժման նոր միջոց բնական կենսաբանական ակտիվ նյութերի օգտագործմամբ, որոնք ավելի ուժեղ են սինթետիկներից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Immunopharmacology ամսագրում։
Ինչպես նշվում է Ուրալի համալսարանի մամուլի հաղորդագրությունում, իզոֆլավոնոիդները, այդ թվում բիոխինին А-ն, դայդզեինը, գենիստեինը եւ ֆորմոնենտինը, զսպում են բորբոքային պրոցեսի զարգացումը, որը ախտահարում է թոքերի հյուսվածքները։ ԹՍԱՀ-ի դեպքում տեղի է ունենում թոքերի այտուցում, ինչի պատճառով նվազում է թթվածնով արյան հագեցածության մակարդակը։ Այդ հիվանդությունը կարող է հայտնվել որպես բարդություն սիրտ-անոթային վիրահատություններից հետո կամ ծանր վարակի դեպքում, ներառյալ SARS-CoV-2 կորոնավիրուսը։
Ավելին՝ այստեղ