Կորոնավիրուսով հիվանդները դադարում են վարակիչ լինել, երբ...
ՀասարակությունՍինգապուրցի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով հիվանդը չի կարող առողջ մարդուն վարակել հիվանդանալուց 11 օր անց, նույնիսկ եթե թեստը դեռևս դրական է. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է Plus-one.ru կայքը:
Հետազոտողների կարծիքով` հիվանդը կարող է սկսել վարակել ախտանշանների ի հայտ գալուց 2 օր առաջ և մնում է վարակիչ 7-10 օր շարունակ: Գիտնականները չեն կարողացել աճեցնել վիրուսը հիվանդությունից 11 օր հետո:
Սինգապուրի Վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնում և Բժշկական ակադեմիայում հետազոտվել է Covid-19-ով 73 պացիենտ: