Մոտ 400 հոգի հոսպիտալացվել է զանգվածային սննդային թունավորման պատճառով․ արտակարգ դեպք
ՀասարակությունՄոս չորս հարյուր հոգի թունավորվել է սննդային թունավորման հետեւանքով՝ Իրաքի Մայսան նահանգում։ Կան նաեւ սննդային թունավորումից մահացածներ։ Այս մասին հայտնում է տեղի առողջապահական գերատեսչությունը, մանրամասնելով, որ սննդային թունավորման պատճառ կարող էր հանդիսացած լինել «ֆալաֆելը», որը կերել են բոլոր թունավորվածները։ Երկու մարդ, թունավորվածներից, արդեն մահացել է։
Տեղի լրատվամիջոցները նշում են, որ ներկայումս, համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո 390 մարդ, արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից, սակայն 17 մարդ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժնում։ Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Զանգվածային թունավորման հետ կապված, արդեն սկսվել է հետաքննություն, կան յոթ ձերբակալվածներ, որոնցից մեկը այն ռեստորանի սեփականատերն է, որտեղ սնվել են քաղաքացիներն ու թունավորվել, իսկ մնացած վեցը կապ ունեն ողբերգական հետեւանքներ ունեցած արտակարգ դեպքի հետ։ Հայտնի է նաեւ, որ տեղի բնակիչները հարձակվել ու քարուքանդ են արել այն ռեստորանը, որը ենթադրաբար պատճառ է հանդիսացել զանգվածային թունավորմանը։