Սահմանվել է նոր տուգանքի չափ՝ դիմակ չկրելու համար
ՀասարակությունՀայկ Մայիլյան, ԱԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ — Նախորդ շաբաթվա դրությամբ՝ 10-ից 5-6 տնտեսվարողի մոտ արձանագրվում էին խախտումներ: Ունենք դրական դինամիկա:
ՍԱՏՄ տեսուչները տնտեսվարողի մոտ հակահամաճարակային փաստաթղթերից բացի ստուգում են նաև պատվաստման ու թեստավորման վկայագրերի առկայությունը: Հայկ Մայիլյանն ասում է՝ քիչ չեն դեպքերը, երբ տնտեսվարողը փորձել է աշխատակիցների տվյալները թաքցնել: Այդ դեպքում արձանագրություն է կազմվում, քննարկվում և որոշվում՝ տուգանե՞լ, թե՞ նախազգուշացնել տնտեսվարողին:Հայկ Մայիլյան — Առաջին անգամվա համար ունենք նախազգուշացում կամ 100-300.000 դրամ տուգանք: Ունենք այսպիսի տվյալ՝ իրականացվել է մոտ 653 ստուգայց, որի արդյունքում կազմվել է 153 արձանագրություն: Մի մասը նախազգուշացվել է, մի մասը՝ տուգանվել:
Ավելին՝ այստեղ