Դավթաշենի կամրջից 15-17 տարեկան տղա է ցած նետվել
Հասարակություն
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանը և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտաի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:

Նույն գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ալիկ Հովհաննիսյանն ու Վարազդատ Աթանայանը սահմանազատել են տարածքը:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Չոբանյանի գլխավորությամբ:
Ավելին՝ այստեղ