Լրահոս
Կարևոր


Երբ մարդ պատվաստվում է, դա չի նշանակում, որ դրանից հետո որևէ այլ պատճառով չի մահանալու․ Անահիտ Ավանեսյան

Հասարակություն

 

Hraparak.am-ի հարցազրույցը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։

Այսօրվանից բաց տարածքներում դիմակ պետք է կրեն։ Կարծում եք՝ քովիդի նախնական փուլի սահմանափակումներին անցնելը կշտկի՞ իրավիճակը։

 

Մենք առաջնորդվում ենք այս պահին իրագործելի եւ նպատակահարմար սահմանափակումների կիրառմամբ։ Հասկանում ենք, որ այս պահին կիրառվող բոլոր հակահամաճարակային միջոցառումներն ուղղված են՝ զսպելու ահագնացող ալիքը։

Տեսնում ենք օրական դրական թվերի դինամիկա, հիվանդացության ծանրության աճ, երիտասարդացում, հղի կանանց շրջանում հիվանդության բավականին ագրեսիվ ընթացք, եւ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի զսպենք այս ալիքը։

Ուշացա՞ծ չէ այս սահմանափակումների կիրառումը։

Կարծում եմ՝ ոչ։ Մեր կողմից ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները, եւ քաղաքականությունը մշակվում է թե՛ միջազգային, թե՛ մեր երկրում կուտակված փորձը վերլուծելով, մեր կողմից առաջարկներ են արվում, որոնք քննարկման արդյունքում կառավարության կողմից հավանության են արժանանում։

Տեսեք, երբ որ Հայաստանն անցյալ տարի անցում կատարեց ոչ լոքդաունային քաղաքականության, ավելի թիրախավորված սահմանափակումներ կիրառելուն, մտահոգությունների առիթ տվեց։ Բայց տեսնում եք՝ այդ քաղաքականությունը երկարաժամկետ առումով բավականին խելամիտ եւ բալանսավորված էր։

Այս պահին էլ մեր քաղաքականությունը՝ օր առաջ ավելացնել պատվաստումային ծածկույթը, եւ, իհարկե, դիմակներն էլ՝ որպես կարճաժամկետ, արագ գործող միջոց, կարող են շատ կարեւոր դեր խաղալ։ Առանց տնտեսական սահմանափակումների գնալու՝ մենք հնարավորություն ունենք զսպելու վարակի աղբյուրը։

Այս սահմանափակումից հետո քաղաքացիները հիշեցին Նիկոլ Փաշինյանի ասածը, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Կարծում եմ՝ պատկերացնում եք, թե ինչ արշավ է սկսվելու կառավարության ու Ձեր հանդեպ, երբ սկսեն համատարած տուգանել։ Անցյալ տարի շատերը բողոքարկեցին այդ արձանագրությունները եւ շահել են դատը։

Ես ուրախ եմ, որ նշում եք դա, այսինքն՝ մենք ունենք նաեւ արդար դատաքննության ընթացք, եւ եթե ինչ-որ մեկի նկատմամբ անարդար կերպով տուգանք է կիրառվել, կան բոլոր շանսերը՝ դրանք բողոքարկելու։

Մեր նպատակը տուգանքները չեն, խելամիտ, պատասխանատու մոտեցումն է։ Մենք ունենք մեծ խնդիր։ Այն լուծելու համար եթե ամեն մեկը փոքր ներդրում իրականացնի, հնարավորություն ունենք լուծելու՝ առանց տնտեսական լուրջ վնասների։ Եթե ամեն մարդ՝ առանց սպասելու, որ կտուգանվի, կամ արդյոք մենք այդքան հանրային պատասխանատվության դիրքորոշում չունե՞նք, որ կարող ենք շատ պարզ մոտեցմամբ մարդկանց կյանքեր փրկել։

Կարծում եմ՝ ունենք։ Ես հավատում եմ եւ ապավինում եմ մեր ժողովրդի խելամտությանը, ողջախոհությանը եւ հոգատարությանը։

Փորձը ցույց է տալիս, որ մինչեւ մտրակի քաղաքականություն չի վարվում, մարդիկ չեն պահում օրենքը։

Գործիքները պետք է բազմաթիվ լինեն արդյունքի հասնելու համար։ Վարքագծում փոփոխություն մտցնելու համար միայն մտրակի կանոնին կամ միայն բարձր գիտակցությանն ապավինելը չի կարող արդյունք ապահովել։ Ուստի մենք պետք է կիրառենք մի շարք գործիքներ։

Պատերազմից հետո այս իշխանություններին ձայն տված քաղաքացին կունենա՞ բարձր պատասխանատվություն եւ գիտակցություն։

Իհարկե, հետպատերազմական ընթացքում բոլորիս առաջնահերթությունները լրիվ փոխվել են, եւ մենք՝ բոլորս, ըմբռնումով ենք մոտենում, որ նման արհավիրքից հետո շատ դժվար է վերադառնալ եւ առաջնահերթությունը համարել պատվաստումը, կանխարգելումը։

Բայց մենք տեսնում ենք, որ ժամանակի ընթացքում մեր ժողովուրդը՝ գիտակցելով, հասկանալով, նաեւ որոշակի նոր կանոններ մտցնելով, մենք այսօր ունենք հերթեր պատվաստումների համար։

Պատվաստումներից հետո դինամիկան ինչպիսի՞ն է հիվանդացածների, ծանր հիվանդների եւ մահերի թվի մասով։ Կարծես թվերը չեն նվազում։

Մեր մասնագետները բազմիցս ներկայացրել են, որ «Դելտա» շտամը, ցավոք սրտի, առանձնանում է թե՛ տարածման ավելի ակտիվ ընթացքով, թե՛ հիվանդացության ծանրության, թե՛ երիտասարդացման։

Մենք դեպքեր ենք ունեցել, երբ 20-30 տարեկան քաղաքացիները, որոնք որեւէ խրոնիկ հիվանդություն չեն ունեցել, կտրուկ վատացում է եղել, եւ, ցավոք, հնարավոր չի եղել նրանց կյանքը փրկելու։ Մենք ունենք այսօր 50-ից ավելի հղի, որոնք թոքաբորբով բուժում են ստանում բժշկական կենտրոններում, ինչը չի գրանցվել նախորդ ալիքների ժամանակ։

Սա շատ մտահոգիչ է ոչ միայն Հայաստանում, այլեւ բոլոր երկրներում: Բայց նաեւ տեսնում ենք, որ այն անձինք, որոնք պատվաստված են, հիվանդությունը տանում են շատ ավելի մեղմ ընթացքով։ Անգամ ունենալով խրոնիկ հիվանդություններ՝ կարողանում ենք այդ վիճակից նրանց հանել։

կորոնավիրուս մահեր

Ունե՞ք վիճակագրություն, թե մահացածներից կամ քովիդով վարակվածներից քանիսն են պատվաստված եղել, եւ պատճառը պարզե՞լ եք, թե ինչից են մահացել՝ լինելով պատվաստված։

Ես մի դեպքի մասին նշել եմ, ու դրանից հետո սկսեցին շահարկումներ, խեղաթյուրումներ, որ իբրեւ թե պատվաստումից է մահացել, այնինչ ես հստակ կերպով նշել եմ, որ 80-ն անց մի քաղաքացի ունեինք, որ պատվաստումն ստանալուց հետո քովիդով վարակվելով՝ հիվանդությունը ծանր ընթացքով էր ընթացել, եւ մարդը մահացել էր։

Ավելին՝ 

Երբ մարդ պատվաստվում է, դա չի նշանակում, որ դրանից հետո որևէ այլ պատճառով չի մահանալու․ Անահիտ Ավանեսյան 

«Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ ԱկոպյանԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ ԿարապետյանԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը«Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել ԿարապետյանՄենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 %, միայն առա՛ջ. Սամվել ԿարապետյանՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհինՀայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ. Գոհար ՄելոյանԵվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց Սամվել Կարապետյանը դուրս է գալիս դատարանիցՍովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար. Սիրիայի նախագահՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսովՀացիկ գյուղում «Ford» է այրվել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԱրցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԻրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանումՈ'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը 8 տարի իշխել են, երկիրը աղքատության մեջ է, թող գնան․ Կարապետյան Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն ՄանվելյանԴավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանՈւղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ մեկն ասի՝ կմտածեմ, գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան Ի՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին Իրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Երթ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին «Ցանկացած ելք մեր վարքագիծը չի փոխի»․ Կարեն ԿարապետյանՄայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում. Տիգրան Աբրահամյան Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում