ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները հասցեական օգնություն են հատկացրել Ստեփանակերտում բնակվող հարկադիր տեղահանված անձանց և բազմազավակ ընտանիքներին: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
«Հումանիտար արձագանքման մասնագետները հասցեական հումանիտար օգնություն են տրամադրել հարկադիր տեղահանված 11 ընտանիքի, այդ թվում՝ բազմազավակ և սահմանափակ կարողությամբ երախաներ ունեցող ընտանիքներին: Գույքը տրամադրվել է «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի կողմից»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին՝ հավելելով, որ ամեն մի ընտանիքի անհատական մոտեցում է դրսևորվում:
Ավելին՝ այստեղ