Կորոնավիրուսով վարակված քաղաքացու թեստն արդեն 3 անգամ դրական է ցույց տվել. չի կարողանում վերադառնալ աշխատանքի. ահազանգ քաղաքացուց
ՀասարակությունArmdaily.am-ը գրում է.
ArmDaily.am-ն այսօր ահազանգ էր ստացել քաղաքացուց, ով վարակվել էր կորոնավիրուսով, 14 օր ստացիոնար բուժում ստանալուց հետո կրկին թեստավորվել էր, ինչից հետո թեստը կրկին դրական էր ցույց տվել։ Քաղաքացին կրկին 14 օր մեկուսացել էր։ 14 օր անց քաղաքացին կրկին թեստավորվել էր և նորից դրական արդյունք։ Սակայն վերջինս վիրուսակիրների ասիմպտոմ թվին է պատկանում, չունի ոչ մի գանգատ, սակայն թեստի դրական լինելու հետևանքով չի կարողանում գնալ աշխատանքի, և ահազանգում է, որ միգուցե այսպես ամիսներ շարունակ իր թեստը կարող է դրական պատասխան ունենալ, ինչպես պետք է ինքը վարվի, այդպես ամիսներով մնա տա՚նը, թե՝ ասիմպտոմ լինելով կարող է վերադառնալ իր բնականոն կյանքով։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում