Թուրքական զորքերը կրակել են Սիրիայի հյուսիսում գտնվող երկու գյուղերի վրա
ՀասարակությունԹուրքական բանակի հրետանին ուրբաթ օրը գնդակոծել է Սիրիայի հյուսիսում գտնվող Այն Դեկնա եւ Բեյլունիա բնակավայրերը, որոնք վերահսկում են քրդական ստորաբաժանումները։
Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարձակման հետեւանքով վնաս է հասցվել բնակելի շենքերին եւ կենցաղային շինություններին, խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին տեղեկություն չկա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Քուրդ զինյալները պատասխան կրակ են բացել Ազազ սահմանային շրջանի վրա, որտեղից հրետանային արկեր են արձակվել։
Ավելի վաղ կատաղի փոխհրաձգություն է տեղի ունեցել քրդական ստորաբաժանումների եւ Թուրքիայի կողմից աջակցվող զինված ընդդիմադիր խմբավորումների միջեւ։ Գրոհայինները փորձել են առաջ շարժվել դեպի Այն Դեկնա գյուղ եւ գրավել այն՝ Հալեպի նահանգային կենտրոնից 40 կմ հեռավորության վրա գտնվող Թել Ռիֆաաթ քաղաքի վրա հարձակման համար շահավետ հենակետ ստեղծելու համար։ Սակայն, ինչպես հայտնում է Al Mayadeen-ը, քրդերը հետ են մղել թուրքամետ ուժերի առաջխաղացումը։
Ավելին՝ այստեղ