Անահիտ Ավանեսյանը խոսեց դպրոցական արձակուրդները ևս մեկ շաբաթով երկարացնելու մասին
ՀասարակությունՔննարկվում է դպրոցների արձակուրդային շրջանը ևս մեկ շաբաթով երկարացնելու հարցը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Բուհերն անցել են օնլայն դասերի ռեժիմին։ Սա, իհարկե, օգնելու է, որպեսզի ընդհանուր շարժի պակասեցման պայմաններում ունենանք վիրուսի տարածման զսպման արդյունք», - ասաց նախարարը։