Լրահոս
Կարևոր


Ովքեր են կրում մահերի պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է

Հասարակություն

Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը ՀՀ–ում ծայրահեղ լարված է։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ երեկ 15818 թեստավորումից 2307-ն է դրական եղել, արձանագրել է 38 մահ։ «Այս պահին մոբիլիզացված են 27 բժշկական կենտրոն, որոնք սպասարկում են քովիդ պացիենտներին։ Ընդհանուր առմամբ 3050 մահճակալ անընդհատ զբաղված է։ Ծանր վիճակում ունենք 1088 քաղաքացի, ծայրահեղ  վիճակում է գտնվում 307 քաղաքացի և թոքային օդափոխության սարքերին միացված է 152 քաղաքացի»,–ասաց նա։

Նախարարը հայտնեց, որ այս շտամի առանձնահատկությունը հիվանդության ծանրության, վարակելիության բարձր աստիճանն է։ «Այս շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ, այս պահին էլ ունենք 122 հղի, որոնք հոսպիտալացված են, նրանցից 53–ի մոտ առկա է թոքաբորբ և թթվածային կախյալ են»,–ասաց նա։

Նախարարը հայտնեց նաև, որ, ընդհանուր առմամբ, դրական ակտիվ 30 433 դեպքերից պատվաստված քաղաքացիները 1702 –ն են, հոսպիտալացվածներից 96 է պատվաստված, իսկ վերակենդանացման  բաժանմունքում գտնվողներից հինգն են պատվաստված։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարծում է, որ չպետք է գնան «լոքդաունների» և պետք է  երկու ուղղությամբ աշխատեն․ առաջինը դիմակներ դնելու կանոնների խստացման ուղղությամբ պետք է աշխատեն և հայտնեց, որ չի բացառվում նոր որոշումներ կայացնեն և համընդհանուր  բաց տարածքներում դիմակներ դնելու անհրաժեշտություն արձանագրեն։

Նա առավել կարևոր ուղղություն համարեց պատվաստումները և նշեց, որ բոլորին պատվաստելու համար պատվաստանյութեր կան։ «Ես ուզում եմ մեր ընտանիքի օրինակի հետ կապված մի իրավիճակ ներկայացնել․ մեր ընտանիքի ավագները պատվաստվել են՝ բացի երկու երեխաներից,  և վերջերս պատահեց այնպես, որ մեր 14-ամյա դուստրը կորոնավիրուսով վարակվեց, ինչի մասին բավական ուշ՝ մեկ շաբաթ անց իմացանք և ամենօրյա ընտանեկան շփումից մեր ընտանիքի պատվաստված անդամներից ոչ մեկը չվարակվեց, թեև գիտենք, որ կարող էինք վարակվել, քանի որ հարյուր տոկոսով պատվաստանյութը չի երաշխավորում»,–ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ  քրեական գործերով մեկ տասնյակից ավելի բուժաշխատողներ կան ներգրավված որպես մեղադրյալ, ունենք կալանավորված վեց անձ և պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու դեպքեր։ Նա ցավալի համարեց, երբ թուղթը տալիս են և պատվաստանյութը դատարկում,  փչացնում են։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նաև տարբեր շահարկումներ են լինում պետական ընդունելությունների հետ կապված։ «Լինում  է ինչ–որ պետական միջոցառում, ընդունելություն,  մեկ էլ ինչ–որ ֆոտո վերցնում տարածում են՝ վայ, տեսեք պաշտոնյաները դիմակ չեն կրում, հարգելիներս, քաղաքացիներն էլ հարսանիքներ, միջոցառումներ են անում, ընդունելության ժամանակ սեղանի շուրջ կամ սուրճ խմելիս դիմակ կրու՞մ են մարդիկ»,–ասաց նա և նշեց, որ  էժան շահարկումներին չպետք է տրվել։

«Ի վերջո պետք է հստակ ասենք, որ մահերի պատասխանատվությունը իրականացնում են այն մարդիկ, ովքեր անում են  հակապատվաստումային քարոզչություն»,–ասաց նա և նշեց, որ խնդիր է տեսնում, որ շաբաթ-կիրակի օրերին պատվաստվողների թիվը կրճատվում է։  Նա հայտնեց, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ պատվաստումները 60–70 տոկոս են, ամենօրյա մահացությունները քիչ են։

Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» «Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ ԱկոպյանԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ ԿարապետյանԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը«Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել ԿարապետյանՄենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 %, միայն առա՛ջ. Սամվել ԿարապետյանՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհինՀայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ. Գոհար ՄելոյանԵվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց Սամվել Կարապետյանը դուրս է գալիս դատարանիցՍովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար. Սիրիայի նախագահՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսովՀացիկ գյուղում «Ford» է այրվել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԱրցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԻրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանումՈ'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը 8 տարի իշխել են, երկիրը աղքատության մեջ է, թող գնան․ Կարապետյան Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն ՄանվելյանԴավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանՈւղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ մեկն ասի՝ կմտածեմ, գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան Ի՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին Իրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Երթ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին «Ցանկացած ելք մեր վարքագիծը չի փոխի»․ Կարեն ԿարապետյանՄայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում. Տիգրան Աբրահամյան Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը