Ռուսաստանը արգելք է դրել Թուրքիայի առջև
ՀասարակությունՌուսական Роспотребнадзор գերատեսչական վերահսկիչ մարմինը հոկտեմբերի 29-ից արգելելու է թուրքական մանդարինների ներկրումը՝ դրանցում քլորպիրիֆոս պեստիցիդի թույլատրելի քանակի գերազանցման պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք Роспотребнадзор-ի կայքում հրապարակված հայտարարությունից։
Նշենք, որ նախկինում էլ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ թուրքական ցիտրուսների ներկրումն արգելվել է։ Սակայն հետաքրքիր է այն, որ այս անգամ թուրքական ցիտրուսների ներկրումն Ռուսաստան արգելվում է այն բանից հետո, երբ ուկրաինական զինուժը Դոնբասում կիրառել է թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչուներ։ Սա կարելի է համարել Ռուսաստանի «հուժկու» պատասխանը Թուրքիայի կողմից Ուկրաինայի զինմանը։