Լրահոս
Կարևոր


ԿԳՄՍ նախարարի նոր հրամանը՝ մանկապարտեզների վերաբերյալ

Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը, որով կարգավորվում են նախադպրոցական տարիքի երեխայի` նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն հերթագրման, ընդունման և հաստատությունից ազատման հետ կապված իրավահարաբերությունները:

Երեխայի ընդունելություն

Երեխայի ընդունելությունը հաստատություն իրականացվում է ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի դիմումի, հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Երեխայի ընդունելությունը հաստատություն իրականացվում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով սահմանված տարիքային խմբին համապատասխան: Երեխային հաստատություն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում երեխայի տվյալները հաստատության տնօրենը կամ նրա կողմից լիազորված աշխատակիցը մուտքագրում է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից վարվող «Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ վարչական ռեգիստր»։

Ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն կարող է կատարվել երեխայի մայրենի լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը: Օտարերկրյա քաղաքացու կա՛մ քաղաքացիություն չունեցող անձի, կա՛մ երկքաղաքացու, կա՛մ այն դեպքում, երբ ծնողներից մեկն է օտարերկրյա քաղաքացի, երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը՝ հաստատությունում օտար լեզվով ուսուցման առկայության դեպքում:

Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում. ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ բացառությամբ ոչ պետական ուսումնական հաստատությունների: Երեխայի ընդգրկումը հաստատություն կատարվում է հերթագրման միջոցով՝ տեղական ինքնակառավարման մարմնի (հիմնադրի) կողմից վարվող էլեկտրոնային համակարգով, իսկ համակարգի բացակայության դեպքում՝ թղթային տարբերակով:

Ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է առաջին կա՛մ երկրորդ կարգի հաշմանդամություն, կա՛մ երեք և ավելի երեխա ունեցող, կա՛մ զինծառայող ծնողի երեխաներին, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին, տվյալ հաստատությունում ընդգրկված քույր, եղբայր ունեցող, ինչպես նաև տվյալ հաստատության աշխատակիցների երեխաներին:

Երեխայի հերթագրում

Համապատասխան տարիքային խմբում երեխայի հերթագրումն իրականացվում է տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից, եթե տարիքը լրացել կամ լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Երեխայի հերթագրումը հաստատություն իրականացվում է երեխայի ծնողի դիմումի (թղթային կամ էլեկտրոնային) հիման վրա: Երեխային հաստատություն ընդունելու համար հերթագրելու մասին դիմումը ներկայացնելուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, երեխան հաշվառվում է համակարգում կամ հերթագրման թղթային մատյանում: Դիմումը ենթակա է մերժման՝ ներկայացված տվյալների ոչ լիարժեքության կամ անհամապատասխանության դեպքում: Այս դրույթները պարտադիր չեն նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունների համար:

Տարիքային խմբերի ձևավորում

Հաստատությունում խմբերը ձևավորվում են՝ սաների ծննդյան տարեթվի հիման վրա և տարբեր տարիքի երեխաների համակազմով:

Տարիքային խմբերում սաների առավելագուն թիվ սահմանվում է՝

1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ (0-1 տարեկան)՝ 15 սան.
2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ (1-2 տարեկան)՝ 20 սան.
3) կրտսեր առաջին խումբ (2-3 տարեկան)՝ 20 սան.
4) կրտսեր երկրորդ խումբ (3-4 տարեկան)՝ 30 սան.
5) միջին խումբ (4-5 տարեկան)՝ 30 սան.
6) ավագ խումբ (5-6 տարեկան)՝ 30 սան:

Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների թիվը խմբում չի կարող գերազանցել խմբում ընդգրկված սաների ընդհանուր թվի 10%-ը:

 

 

Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» «Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ ԱկոպյանԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ ԿարապետյանԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը«Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել ԿարապետյանՄենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 %, միայն առա՛ջ. Սամվել ԿարապետյանՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհինՀայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ. Գոհար ՄելոյանԵվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց Սամվել Կարապետյանը դուրս է գալիս դատարանիցՍովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար. Սիրիայի նախագահՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսովՀացիկ գյուղում «Ford» է այրվել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԱրցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԻրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանումՈ'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը 8 տարի իշխել են, երկիրը աղքատության մեջ է, թող գնան․ Կարապետյան Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն ՄանվելյանԴավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանՈւղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ մեկն ասի՝ կմտածեմ, գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան Ի՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին Իրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Երթ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին «Ցանկացած ելք մեր վարքագիծը չի փոխի»․ Կարեն ԿարապետյանՄայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում. Տիգրան Աբրահամյան