Որքանով է հավանական ԱՄՆ հանդեպ ահաբեկչական հարձակումը․ պաշտոնական
ՀասարակությունՆերկայումս ԱՄՆ հանդեպ ահաբեկչական հարձակումների հավանականությունը կտրուկ նվազել է եւ գտնվում է վերջին քսան տարիների համար ամենացածր մակարդակում։ Ժամանակահատվածը հաշվվում է սկսած 2001 թվականի սեպտեմբերի 11-ից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պաշտպանության նախարարի տեղակալ Քոլին Քոլլը։ Նա մասնավորապես ասել է, որ ամերիկյան հետախուզական համայնքը կարծում է, որ ներկայումս ամբողջ աշխարհում ԱՄՆ հանդեպ ահաբեկչական հարձակում իրականացնելու հավանականությունը չափազանց ցածր է։
Այս մասին նա ասել է ի պատասխան սենատորների այն հարցի, թե որքանով է առկա այժմ ԱՄՆ հանդեպ ահաբեկչական հարձակում իրականացնելու վտանգը՝ Աֆղանստանում գտնվող միջազգային ահաբեկչական խմբերի կողմից։ Քոլլը նաեւ ասել է, որ Աֆղանստանի հարեւան երկրները եւս չեն ցանկանում, որ այն վերածվի ահաբեկիչների ապաստարանի։
Նա շեշտել է հատկապես, որ դա չի ուզում Պակիստանը, իսկ Պակիստանն ահաբեկչության դեմ պայքարի հարցերում համագործակցում է Միացյալ Նահանգների հետ եւ ամերիկյան օդուժին տրամադրում է հասանելիություն իր երկնքի հանդեպ՝ այդ համագործակցության շրջանակներում։