Լրահոս
Կարևոր


Ծաղրածուն, որ զոհվեց պատերազմում

Հասարակություն

«Մանկության տարիներին ընդհանրապես չենք զգացել, որ սեր ունի արվեստի' հատկապես դերասանության նկատմամբ: Ուշքն ու միտքը սպորտն էր, բացի սպորտից՝ ոչ մի բան: Շատ աշխույժ երեխա էր, ճարպիկ: Կարատե մարզաձևով էր զբաղվում, շատ էր սիրում, շատ էր աշխատում իր վրա: Անգամ  հասցրել էր հաջողությունների հասնել, մեդալներ նվաճել...   ...Երեքուկես տարեկանում թերթ էր կարդում: Չորսուկեսում դպրոց գնաց: Ինքն իր հասակակիցներից  երկու տարի շուտ  ավարտեց դպրոցը: Հրաշալի հիշողություն ուներ: Անընդհատ հարցեր էր տալիս:

Ու նրա հարցերը երբեք անպատասխան չէինք թողնում»,- վերհիշում է դերասան, մնջախաղաց Հովհաննես Հաջինյանի հայրը' Աշոտը:   «Հովոն շատ էր սիրում Լեոնիդ Ենգիբարյանին:  Թերևս լեգենդար ծաղրածուի նկատմամբ սերն էր, որ Հովոյի մոտ արթնացրել էր սերը դեպի թատրոնը, դեպի մնջախաղը:  Դպրոցն ավարտելուց հետո գնաց իր երազանքի հետևից: 98-ին ծանոթացավ մնջախաղաց Արա Հարությունյանի հետ, ապա ընդունվեց նրա պարի խումբ: 2003-ին էլ հիմնադրեցին «Միմ Ստուդիո»-ն, իսկ արդեն 2006-ին ընդունվեց թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: Շուրջ հինգ տարի Մոսկվայում էր ապրում, բայց երբեք կապը չէր կտրում Հայրենիքի հետ' գնում-գալիս Էր: 2013-ից Երևանի մնջախաղի պետական թատրոնում էր խաղում: Հովոն ապրում էր իր մասնագիտությամբ: Երազում էր զարգացնել իր արվեստը: Փորձում էր ամեն անգամ հանդիսատեսին նորովի ներկայանալ...   ...

Հովոն, բանակում տանկի հրամանատար է եղել: Հոկտեմբերյանի տանկային ուսումնական զորամասում կես տարի մասնագիտանալուց հետո, ծառայությունը շարունակեց Խնձորեսկում: Քսան տարեկան էր, երբ բանակից եկավ:  Ամուսնացավ, ու մեկը մյուսի հետևից ծնվեցին սիրելի թոռներս' Անահիտը, Աշոտն ու Անուշիկը: Երեքն էլ խելացի երեխաներ են: Հովոն իր երեխաների հետ ընկերություն էր անում, զովակների ավագ ընկերն էր, նրանց լավագույն խորհրդատուն: Մեր ընտանիքում պարզապես այլ կերպ չէր կարող լինել:   ...2020-ի սեպտեմբերի 27-ը գլխիվայր շուռ տվեց  բոլորիս կյանքը: Հովոն բոլորիս խաբեց, թե՝ ինձ կանչել են, ճակատ են տանում: Հոկտեմբերի 2-ին կամավորագրվեց: Անգամ երեխաները հետ չպահեցին որդուս:

Ինքը ստույգ որոշել էր, որ պետք է անպայման գնար: Ես իրեն ասացի' երեխեքիդ ում հույսով ես թողնում: Պատասխանեց' բա այնտեղի երեխեքը: Այնտեղի երեխեքը  ծնող չունեն...   ...Զորահավաքակայանում էլ էր խաբել, թե մեկ երեխա ունեմ: Սկզբում տարել էին Շամշադին: Հովոն այսքանով չէր բավարարվել: Կրկին դիմելով «խորամանկության»՝ ուրիշի անուն-ազգանունով նստում է մահապարտների ջոկատի գազելը' ուղիղ Քելբաջար (Քարավաճառ), այնտեղից էլ Մատաղիս:   Ամեն օր խոսել ենք հետը: Անընդհատ կապի մեջ ենք եղել: Երբեք չի բողոքել: Ասում էր դուք լավ մնացեք, այստեղ ամեն բան լավ է: Առհասարակ ինքը դժգոհող մարդ չէր, ինչքան էլ իր համար դժվար ու բարդ լիներ'չէր տրտնջում: Իր տեսակն էր այդպիսին:

  Վերջին անգամ հոկտեմբերի 18-ին խոսեցինք, իսկ 19-ի առավոտյան խրամատի մեջ հակառակորդի արկի պայթյունից զոհվեց: Ու նույն օրը որդուս զոհվելու բոթը տարածվեց երկրով մեկ: Բոլորին ժպիտ պարգևող մնջախաղացն ընկավ 44-օրյա պատերազմում՝ կիստ թողնելով մի ամբողջ կյանք, անկատար երազանքներ ու նպատակներ:     Հովոս շատ բան կիսատ թողեց: Իր բոլոր նպատակները նախ արվեստի ու ընտանիքի հետ էին կապված: Տղաս մեծ ընկերական շրջապատ ուներ և այսօր էլ ունի: Բոլորն էլ մինչ օրս գալիս են, հիշում են: Բոլորի հետ կապ կա: Ու դա ինձ ուժ է տալիս...»:   Առանց ընդհատելու լսում էի դերասան, մնջախաղաց-ծաղրածու Հովհաննես Հաջինյանի հոր պատմությունը: Նրա խոսքերում անասելի կարոտ ու ափսոսանք կար ու մեծ հպարտություն: Անջատում եմ հեռախոսը և փորձում' համացանցում գտնել կարծիքներ Հովհաննեսի մասին: Ընկերները, մտերիմներն ու նրան ճանաչողները միաբերան՝  լուսավոր, բարի, ժպտերես բառերով են բնորոշում Ծաղրածու Հովոյին: Ասում են'նա շրջապատի հոգին էր, իսկ հումորը նրա արյան մեջ էր:

Զարմանալի էներգետիկա ուներ' պոզիտիվ մարդ էր: Մտերիմները չեն հիշում որևէ դեպք, որ Հովոն կոնֆլիկտի մեջ մտներ, ընդհակառակը՝ լարված մթնոլորտը փոխվում էր ծաղրածու Հովոյի ներկայությունից: Բոլորին հաշտեցնելու, մտերմացնելու մեծ ձիրք ուներ Հովոն:   Կատակերգակ ու դրամատիկ դերերով Հովհաննես Հաջինյանը ազնիվ էր թե բեմում և թե կյանքում: Ասվածի ապացույցն էլ հենց պատերազմի առաջին օրերին արտիստի առաջնագծում լինելն էր: Մարտական ընկերները «Վիսյոլ» մականունն էին տվել, քանզի պատերազմ գնացած ծաղրածուն իր հետ մի բուռ հումոր ու ծիծաղ էր տարել: Ցավոք, չարաբաստիկ պատերազմում զոհվեց նաև հայտնի ծաղրածու Հովոն ու անդարձ դատարկ թողեց իր տեղն այս աշխարհում: 

Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» «Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ ԱկոպյանԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ ԿարապետյանԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը«Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել ԿարապետյանՄենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 %, միայն առա՛ջ. Սամվել ԿարապետյանՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհինՀայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ. Գոհար ՄելոյանԵվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց Սամվել Կարապետյանը դուրս է գալիս դատարանիցՍովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար. Սիրիայի նախագահՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսովՀացիկ գյուղում «Ford» է այրվել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԱրցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԻրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանումՈ'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը 8 տարի իշխել են, երկիրը աղքատության մեջ է, թող գնան․ Կարապետյան Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն ՄանվելյանԴավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանՈւղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ մեկն ասի՝ կմտածեմ, գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան Ի՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին Իրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Երթ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին «Ցանկացած ելք մեր վարքագիծը չի փոխի»․ Կարեն ԿարապետյանՄայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում. Տիգրան Աբրահամյան Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը