Վեց մարզերnւմ այսօրվանից nչ աշխատանքային օրեր են սկսվել.. մասնակի «լnքդաnւն» է
ՀասարակությունՎեց մարզերում այսօրվանից ոչ աշխատանքային օրեր են սկսվել. մասնակի «լոքդաուն» է
Վեց մարզերում այսօրվանից ոչ աշխատանքային օրեր են սկսվել. մասնակի «լոքդաուն» է
Ռուսաստանի վեց մարզերում` Վորոնեժի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Կուրսկի, Սամարայի մարզերում և Պերմի երկրամասում, հոկտեմբերի 25-ից ոչ աշխատանքային օրեր են սկսվում։ Ոչ աշխատանքային օրերը հայտարարել են մարզային իշխանությունները` նպատակ ունենալով կանխել կորոնավիրուսի տարածումը։
Ռուսաստանի այդ մարզերում ոչ աշխատանքային օրերը չեն համընկնում դաշնայինի հետ, որոնք նախատեսված են հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը։ Մի շարք այլ մարզերում հանգստյան օրերը ևս ավելի շուտ
կսկսվեն` Հյուսիսային Օսեթիայում` հոկտեմբերի 26-ից, Սարատովի մարզում` 27-ից, Մոսկվայում և Մոսկվայի մարզում` 28-ից։ Այս մասին հայտնում է rosbalt–ը։
